ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Ամերիկահայ գիտնականները նշանակալի ավանդ ունեն ԱՍՆ-ի գիտության և տեխնիկայի գարգացման գործում։ Դեռևս 1843-ին Յեյլի համալսարանում ուսանած քիմիկոս Քրիստափոր Տեր-Սերոբյանը ստացել է ամերիկյան ղոլարի հատուկ կանաչ և սև գույները։ Միհրան Ղասաբյանը 1903-ին Ֆիլադելֆիայում հիմնադրել է ԱՄՆ-ի առաջին ռենտգենյան լաբորատորիան։ Պրոֆեսոր Վարազդատ Գագանճյանը դեմքի և ծնոտի պլաստիկ վիրաբուժության առաջին մասնագետներից է ԱՄՆ-ում։ Տիեզերական հետազոտությունների ամերիկյան ծրագրին իր մասնակցությունն է բերել Արմիկ Գանտոյանը։ Նրա պաշտոնավարած հաստատության լաբորատորիաներում է պատրաստվել «Կուրիեր 1-Բ» արբանյակը, որն արձակվել է 1960-ին։ Ա. Գանտոյանը նաև ինքնաթիռների անօդաչու վայրէջքի ռադիոտեխնիկական սխեմայի հեղինակն է։
Տիեզերագիտության և աստղազիտության բնագավառում հայտնի անուններ են Դոնալդ Մինասյանը, Ջոն Կիրակոսյանը, Պոլ Սլեպյանը, Երվանդ Թերզյանը։ Ակնառու է Առնոլդ Նիկողոսյանի ավանդը տիեզերական բժշկագիտության զարզացման գործում։ Ամերիկյան աստղագնացների խմբում է Ջեյմս Բաղյանը։ Հայազզի առաջին տիեզերազնացը, որպես բժշկակենսաբանական հետազոտությունների մասնագետ, թռիչք է կատարել «Դիսքավերի» (1989, մարտ) և «Կոլումբիա» (1991, հունիս) տիեզերանավերով։ Միհրան Կյուլյանը 1967-ին Չիկազոյի համալսարանի լաբորատորիայում ստացել է ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու)։
Մշակութային առաջընթացի և ազգային գիտակցության հաստատման մեջ շոշափելի ավանդ է ներդրել ամերիկահայ հասարակական գիտությունը: Բանասեր-պատմաբան Ավետիս Սանճյանն ուսումնասիրել է հին հայկական գաղութները և հրապարակել նյութեր ժամանակակից սփյուռքի հոգևոր կյանքի տարբեր հարցերի շուրջ։ Պատմաբաններ Հ. Թիրյաքյանը, Հրանտ Արմենը, Հարություն Քյուրղյանը, Սիրարփի Տեր-Ներսիսյանը, Ռիչարդ (Տիգրան) Հովհաննիսյանը, Նինա Գարսոյանը, Ռոբերտ Միրաքը, Ռոնալդ Սյունին, Գևորգ Բարդակչյանը, Ջեյմս Թաշչյանը, Ռուբինա Փիրումյանը, Վահագն Տատրյանը, Վարդան Գրիգորյանը (Նյու Յորքի հանրային գրադարանի նախագահ, ապա Բոստոնի համալսարանի ռեկտոր), Տիգրան Գայումջյանը, Մարջըրի Հովսեփյանը, Լուիզ Նալբանդյանը և ուրիշներ հետազոտում են հայ ժողովրդի թե՛ անցյալի և թե՛ արդի կացության, այդ թվում և սփյուռքի հանգուցային հարցերը։ Արշիլ Գորկու կյանքի և գործի ուսումնասիրությանն են նվիրված նրա քրոջ որդու՝ արվեստաբան Կապեն Մուրադյանի բազմաթիվ գրքերն ու հրապարակումները։ Գրականության պատմության մեջ լուրջ պրպտումներ է կատարել Ջեյմս էթմեքչյանը։
Ամերիկահայ հասարակագիտության և քաղաքագիտության բնագավառում հայտնի անուններ են Ջորջ Դոքմեջյանը (1963-67-ին Կալիֆոռնիայի նահանգային ժողովի անդամ, 1967-79-ին նահանգային սենատոր, 1979–88-ին Կալիֆոռնիայի ընդհանուր դատախազ, 1982-91-ին Կալիֆոռնիայի նահանգապետ), Լուրեն Թերզյանը, Արամ Ենգոյանը, Հրայր Դոքմեջյանը, Ռիչարդ Բիշիկչյանը և ուրիշներ։
Զինվորական բարձր աստիճանի հասած ամերիկահայերից հիշատակության են արժանի գեներալ Հայկ Շեքերջյանը, ծովակալ Ռոբերտ Իգնատիոսյանը։
ԱՄՆ-ում գործում են հայ գիտնականների մասնագիտական կազմակերպություններ։ Մի շարք համալսարաններում և քոլեջներում հիմնվել են հայագիտական դասընթացներ ու ամբիոններ, որտեղ հայ և օտար հայագետ-մասնագետների կողմից կազմակերպվում են հայոց լեզվի (դասական և արդի), գրականության, պատմության, ազգային հոգևոր և աշխարհիկ երաժշտության, մշակույթի, արվեստի, ճարտարապետության պատմության և հայկական ուսումնասիրությունների առանձին դասընթացներ, թերավարտ ծրագրերին առնչվող այլ դասընթացներ, շնորհվում են արվեստի պսակավորի (8 գիտությանց պսակավորի (8.Տ.), ինչպես նաև արվեստի մագիստրոսի (VI.և փիլիսոփայության դոկտորի (Ph. D.) գիտական աստիճաններ։ Բարձրագույն ուսումնական այդպիսի հաստատություններից են Հարվարդի, Կալիֆոռնիայի, Միչիգանի, Կոլումբիայի, Թաֆթսի, Բոստոնի, Մասսաչուսեթսի, Փենսիլվանիայի, Քոնեքթիքութի, Քլիվլենդի համալսարանները։
Հայագիտությունն ԱՄՆ-ում զարգանում է նաև հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների կենտրոններում, որոնց նպատակն է օտարության մեջ խթանել հայոց պատմությանը, լեզվին, գրականությանը, մշակույթին, արվեստին, կրոնին, կրթությանը, ազգային, ընկերային, տնտեսական ու քաղաքական կյանքին առնչվող նյութերի ուսումնասիրությունը, հրատարակությունն ու տարածումը։ Հայագիտական բարձրագույն ուսումնական հաստատությունները և հետազոտական կենտրոններն ունեն զգալի տպաքանակով լույս տեսնող իրենց երկլեզու (անգլերեն, հայերեն) պարբերական հրատարակությունները։
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am