Գալուստ Կյուլպենկյան հիմնարկությունը (ԳԿՀ) բարեսիրական և գիտամշակութային հաստատություն է։ Հիմնվել է բրիտանահպատակ հայ մեծահարուստ նավթարդյունաբերող Գալուստ Կյուլպենկյանի (1869-1955) 1953-ի հունիսի 18 թվակիր կտակի համաձայն՝ 1956-ին, Լիսաբոնում (Պորտուգալիա), որտեղ 1942-ից բնակություն էր հաստատել կտակարարը։ Հիմնարկության նպատակն է իրականացնել բարեսիրական գործունեություն՝ նպաստելով գիտության, կրթության, առողջապահության և արվեստի գարգացմանը։ Կտակի կարգադրության համաձայն Պորտուգալիայի կառավարությունը 1956-ի հուլիսի 18-ին հրապարակել է հրամանագիր-օրենք, որով Գալուստ Կյուլպենկյան հիմնարկությունը դիտվում է իրավաբանական անձի կարգավիճակով օժտված պորտուգալական անկախ հաստատություն։ Օրենքը հիմնարկությանն արտոնում Է գործունեություն ծավալել նաև Պորտուգալիայի սահմաններից դուրս, անհրաժեշտության դեպքում հանձնախմբեր կամ ներկայացուցչություններ հիմնել այլ երկրներում (առայժմ դրանք գործում են Լոնդոնում և Փարիզում)։
Գ. Կյուլպենկյանի կտակի մեջ չի հիշատակվում հայությանն օգնելու կամ նյութական միջոցներ տրամադրելու մասին (նշվում Է միայն Ս. Էջմիածնի Մայր տաճարի նորոգման համար 450 հզ. դոլար հատկացնելու մասին)։ Կտակարար մարմնի մեջ է եղել նաև Գ. Կյուլպենկյանի դստեր ամոաինը՝ Գևորգ Եսայանը, որի ջանքերի շնորհիվ հիմնարկության կագմում ստեղծվել է Հայկական համայնքների բաժանմունք Սփյուռքի և հատկապես Միջին Արևելքի հայ համայնքների կրթական, առողջապահական և մշակութային խնդիրների լուծմանը նպաստելու համար։ 1964-ից Հայկական համայնքների բաժանմունքը սկսել է նաև օժանդակություն ցուցաբերել Հայաստանի որոշ գիտահետազոտական մշակութային հաստատությունների, ինչպես նաև արդիական բժշկական սարքավորումներ մատակարարել հանրապետության հիվանդանոցներին։
ԳԿՀ-ի ղեկավարումն իրականացնում է Տնօրենների ժողովը՝ բաղկացած 7 անդամներից։ Նախագահն է էմիլիո Ռուի Վիլարը (2002-ից)։ ժողովի անդամներից (տեսուչներից) մեկը և հիմնարկության պատվո նախագահը Գ. Կյուլպենկյանի թոռն է՝ դոկտոր Միքայել Եսայանը, որը շարունակում է իր հոր Գևորգ Եսայանի հայանպաստ գործունեությունը։ Տնօրենների ժողովի անդամներից և ազդեցիկ դեմքերից էր հիմնադրի եղբորորդին, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռոբերտո Կյուլպենկյանը (1996-ին հանգստի է կոչվել)։
Հիմնադրամի ֆինանսական հիմքը (դրամագլուխը) ձևավորվել Է Գ. Կյուլպենկյանի միջոցների հաշվին, որոնք գոյացել են Իրաքի նավթային ընկերության (Irag Petroleum Company Ltd.) շահույթների տոկոսներից։ Գ. Կյուլպենկյանը տնօրինել է այս ընկերության բաժնետոմսերի 5 %-ը), միաժամանակ հիմնել է իր սեփական ընկերությունը (Partex), որը մասնաբաժիննե8 ունի Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանի սուլթանություններում, որտեղից ԳԿՀ-ն ամեն տարի շահույթներ է ստանում։ Հիմնադրամի կանոնադրական կապիտալը 1955-ին կազմել է 65 մլն, 2002-ին՝ 2 մլրդ ԱՄՆ դոլար։
1969-ին Լիսաբոնում կառուցվել է հիմնարկության նոր կենտրոնատեղին՝ հինգ հարկանի մի շենք, որը շրջակա պարտեզով զբաղեցնում Է շուրջ 4 հեկտար տարածություն. գտնվում է քաղաքի կենտրոնական շրջանում։
ԳԿՀ Պորտուգալիայի հասարակական և գիտամշակութային կյանքի կարևորագույն կենտրոնն է։ Այստեղ գործում է 20 բաժանմունք, աշխատում է շուրջ 700 պաշտոնյա։ Հիմնարկությունը միջազգային կապեր ունի 75 երկրների հետ։ Իր կարևորությամբ և գործունեության ընդգրկումով այդ կարգի ամենախոշոր հաստատությունն է Եվրոպայում և մտնում է աշխարհի նույնանման կենտրոնների տասնյակի մեջ։
ԳԿՀ Հայկական համայնքների բաժանմունքը կապեր ունի աշխարհի 27 պետությունների հետ, որտեղ հայեր են ապրում։ Այստեղ պաշտոնավարում է յոթ հոգի՝ բաժանմունքի երկարամյա տնօրեն, դոկտոր Զավեն Եկավյանի գլխավորությամբ: Բաժանմունքի տարեկան բյուջեն կազմում է շուրջ 4 մլն դոլար, որը կանոնավորապես բաշխվում է Սփյուռքի և Հայաստանի գիտական, առողջապահական, կրթական և մշակութային կազմակերպություններին (տարեկան բյուջեները սահմանվում են ըստ գոյացած եկամուտների և շահույթների տոկոսային հարաբերության)։ Հայաստանին ցուցաբերվող օժանդակությունը 1988-ի Սպիտակի երկրաշարժից ի վեր հատկացվում է առավելապես բժշկական արդիական սարքավորումների և դեղորայքի ձեռքբերմանը։ Զգալի գումարներ են տբամադրվել Մատենադարանի, ՀՀ ԳԱԱ հիմնակազմ գրադարանի, Ազգային գրադարանի և Երևանի պետական համալսարանի կարիքների համար։ 1988-ին բյուջեից դուրս 1 մլն դոլարի լրացուցիչ օգնություն է հատկացվել երկրաշարժից տուժած շրջաններին։
Հայկական համայնքների բաժանմունքի բյուջեի հիմնական մասը բաշխվում է 27 երկրների հայ համայնքների միջև՝ առաջնահերթ կարևորություն տալով Սփյուռքի դպրոցների պահպանման խնդրին։ Հիմնարկությունն օգնություն է ցուցաբերում Սփյուռքի ամենօրյա դպրոցներին, կրթաթոշակներ տրամադրում առաջադիմությամբ աչքի ընկած մոտ 5 հզ. հայ աշակերտների և մոտ 600 ուսանողների, մասնակցում է հայկական դպրոցների սարքավորման, նորոգման կամ շինության, ծախսերին, խրախուսում հայատառ գրքերի կամ հայկական թեմաներ շոշափող հրատարակությունների լույսընծայումը։ Կանոնավոր օգնություն է տրամադրում կարևոր հայագիտական հանդեսներին՝ «Պատմա-բանասիրական հանդես», «Բազմավեպ», «Հանդես ամսօրյա» և "Revue des e’tudes arme’niennes" («Ռևյու դեզ Էթյուդ Արմենիեն», - «Հայկական ուսումնասիրությունների հանդես»), «Հասկ», աջակցում է հայագիտական և մշակութային կենտրոնների գործունեությանը։
Հայության կարիքների համար հատկացվող գումարը, շոշափելի լինելով հանդերձ, հիմնարկության ընդհանուր բյուջեի փոքր մասն է։ Սիջոցների գերակշիռ մասը տրամադրվում է Պորտուգալիայում և աշխարհի տարբեր երկրներում մարդասիրական բազմաբնույթ ծրագրերի իրականացմանը։ Պորտուգալիային զգալի օգնություն է ցույց տալիս հիմնարկության առողջապահական բաժինը, որը հիվանդանոցներին հատկացնում է արդիական սարքավորումներ, ինչպես նաև կրթության բաժինը, որը հրատարակում է բուհական դասագրքեր (700 անուն), հատկացնում կրթաթոշակներ, վարկեր, անհրաժեշտ սարքավորումներ ոաումնական հաստատությունների համար։
Հիմնարկությունն օգնում է նաև Աֆրիկայի պորտուգալալեզու պետություններին՝ զարգացնելու կրթության, կադրերի պատրաստման և առողջապահության ոլորտները։
ԳԿՀ-ն նշանավոր է նաև 1969-ին բացված իր թանգարանով, որն րնդգրկում է Կյուլպենկյանի արվեստի գործերի անձնական հարուստ հավաքածուն՝ շուրջ 6400 ցուցանմուշ (հին եգիպտական բանդակներ, արևելյան խեցե իրեր, հայկական ձեռագրեր, անտիկ զարդեր և մետաղադրամներ, իսլամական արվեստի հազվագյուտ նմուշներ), ինչպես նաև աշխարհահռչակ գեղանկարիչների (Դուբենս, Ռեմբրանդ, Վան Դայկ, Ռենուար և ուրիշներ) ստեղծագործություններ։
Թանգարանի շենքում է գտնվում հիմնարկաթյան ընդհանուր գրադարանը 180 հզ. Հրատարակություններով, որոնցից տարեկան օգտվում է մոտ 50 հզ. ընթերցող։ Հիմնարկությանն առընթեր գործում է գեղարվեստի ծառայությունը, որը նպաստում է երիտասարդության գեղագիտական դաստիարակությանը, հետազոտություններ կատարում հնագիտության, արվեստի պատմության րնագավառներում։ Երաժշտության բաժինը խրախուսում է ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործական և հետազոտական գործունեությունը։ Հիմնարկությունն անի 1350-տեղանոց համերգասրահ, 80 երաժիշտներից բաղկացած սիմֆոնիկ նվագախումբ (համարվում է Եվրոպայի լավագույն սիմֆոնիկ նվագախմբերից մեկը, երաժիշտներից չորսը հայ է), բալետի խումբ, երգչախումբ:
ԳԿՀ-ի մյուս մշակութային կառույցը ժամանակակից արվեստի կենտրոնն է (բացվել է 1983-ին): Դրա կազմի մեջ մտնում են թանգարանը, վավերագրերի ծաոայությունը և «ստեղծագործության ու արվեստի միջոցով դաստիարակության ծաոայությունը»։
Հիմնարկաթյունը հրատարակում է «Գրական հանդես» ու «Գիտություն և գեղարվեստ» ամսագրերը:
Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 658-670:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am