Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Ֆրեզնոյի հայ համայնքը

Ֆրեզնոյի Ս. Երրորդություն Մայր Եկեղեցի Ֆրեզնոյի հայ համայնքը ձևավորվել Է XIX դ. վերջին։ Կալիֆոռնիա եկած առաջին հայը՝ Հակոբ Սերոբյանը, 1881-ին հաստատվել Է Ֆրեզնոյում, ավելի ուշ՝ իր եղբայրների հետ բացել նպարեղենի խանութ։ Հայերը հռչակվել են որպես լավ երկրագործներ, զբաղվել խաղողի, պտղատու (թուզ, նարինջ, ծիրան, դեղձ) այգիների, բանջարանոցային բույսերի (ձմերուկ, սեխ և այլն) մշակությամբ, չամիչի և գինիների արտադրությամբ։ XX դ. սկզբին հայերի թիվն ավելացել Է. 1918-ին հասել 4 հզ-ի։ 1900-ին հիմնվել Է առաջին հայ առաքելական Ս. Երրորդություն եկեղեցին։ Գործել են տասնյակ ազգային կազմակերպություններ հայրենակցական, բարեգործական, քաղաքական, մշակութային, երիտասարդական և այլն։ 1892-ին հիմնվել են Հայոց գրադարանի, Հայ տիկնանց միությունները, 1907-ին՝ հայկական նվագախումբը (Ֆաուլեր), 1910-ին ՀԲԸՄ-ի մասնաճյուղը, 1913-ին «Դուրյան» թատերախումբը, Ֆրեզնոյի հայկական երգչախումբը։ 1902-ին լույս է տեսել հայերեն առաջին պարբերականը «Քաղաքացի» շաբաթաթերթը։ Ցայսօր լույս է տեսել 33 անուն պարբերական։

Ներկայումս (2003) Ֆրեզնոյում և նրա շրջակայքում (Եդեմ, Ռիդլի, Ֆաուլեր, Սելմա, Թուլարի և այլն) բնակվում է շուրջ 60 հզ. հայ։ Գործում են Ս. Պողոս, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Աստվածածին, Ս. Սահակ-Մեսրոպ հայ առաքելական, ինչպես նաև ավետարանական եկեղեցիներ, Համագաղութային ամենօրյա վարժարանը (1978-ից), ՀԲԸՄ-ի տիկնանց, երիտա-սարդական և թատերական հանձնախմբերը, հայրենակցական միությունները. ՀՕՄ-ի, ՀՄԸՄ-ի, Թեքեյան, Համազգային մշակութային միությունների, Ամերիկայի հայ իրավանց խորհրդի, Ամերիկահայ քաղաքացիների լիգայի, Հայ դատի հանձնախմբի մասնաճյուղերը։ Քաղաքում առկա հայկական տարբեր կազմակերպությունների գործունեությունը համադրելու նպատակով ստեղծվել է Համագաղութային խորհուրդ։ Գործում են հայկական ռադիոժամեր։

1963-ից Ֆրեզնոյի համալսարանում կազմակերպվել են հայագիտական դասընթացներ։ Դասախոսել են Լ. Նալբանդյանը, Ռ. Հովհաննիսյանը և ուրիշներ, իսկ 1988-ից իրականացվում է հայագիտական ուսումնասիրությունների ծրագիր, Հայ ուսանողներիՍողոմոն Թեհլերյանի գերեզմանը Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը միության հետ համատեղ հրատարակվում է "Hye Sharzhoom" թերթը։ Լույս է տեսնում «Վարագ» (1953-ից, հայերեն, անգլերեն) հանդեսը։

Ֆրեզնոյում է ծնվել և ստեղծագործել է գրող Վիլիամ Սարոյանը. նրա անունով է կոչվել Ֆրեզնոյի քաղաքային թատրոնը։ Քաղաքի հրապարակներից մեկում կանգնեցված է Սասունցի Դավթի արձանը (քանդ.՝ Վարազ Սամվելյան)։ Ֆրեզնոյում կան երկու հայկական գերեզմանատներԱրարատ», «Մասիս»)։

 

 

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 45-46:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am