Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Ֆիլադելֆիայի հայ համայնքը

 այոց ցեղասպանության հուշարձանը Ֆիլադելֆիայում Ֆիլադելֆիայի հայ համայնքը ձևավորվել Է XIX դ. վերջին - XX դ. սկզբին, երբ այստեղ են հաստատվել 1894-96-ի համիդյան ջարդերից փրկված արևմտահայեր։ Գաղութը ստվարացել Է Առաջին համաշխարհային պատերազմից հետո այստեղ ապաստանած բազմաթիվ հայ գաղթականների հաշվին։ Սկզբնական շրջանում հայերի մեծ մասն աշխատել Է գործարաններում, եղել են նաև արհեստավորներ ու մանրածախ առևտրով զբաղվողներ։ 1899-ին ստեղծվել է Հայոց առաջադիմական ընկերությունը, 1910-ին՝ ՀԲԸՄ-ի մասնաճյուղը, 1911-ին՝ Արաբկիրի ուսումնասիրաց միությունը, 1916-ին՝ Վարդանանց ասպետներ կազմակերպությունը։ 1914-ին լույս Է տեսել առաջին պարբերականը՝ «Պայքար» թերթը, հետագա տարիներին «Կռունկ» (1919-27), «Փարոս» (1922-ին), «Հայ սիրտ» (1923-32), «Հորիզոն» (1923-24) և այլ պարբերականներ։

Ներկայումս (2003) Ֆիլադելֆիայում բնակվում Է շուրջ 15 հզ. հայ։ Նրանք հիմնականում բանվորներ, արհեստավորներ (ոսկերիչներ), առևտրականներ (գորգավաճառներ) և ձեռնարկատերեր են։ Զգալի թիվ են կազմում բժիշկները, դասախոսները, պետական գրասենյակային ծառայողները։ Համայնքում գործում են երեք առաքելական (Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Սահակ-Մեսրոպ, Ս. Երրորդություն), մեկ ավետարանական և մեկ կաթոլիկ եկեղեցիներ, որոնց կից՝ մեկօրյա դպրոցներ։ Գործում Է Հայ քույրերի ամենօրյա վարժարանը։ Համայնքի ազգային կյանքը ձևավորում են ՀՕՄ-ի, ՀՄԸՄ-ի, Թեքեյան մշակութային միության, հայրենակցական մի շարք միությունների մասնաճյուղերը, «Արարատ» իրավաբանական միությունը, «Վիլյամ Սարոյան» թատերախումբը, «Արարատ» պարախումբը, «Քնար» երգչախումբը և այլն։ Տեղի հայ ուսանողները կազմակերպել են Հայկական ակումբ, որը գործակցում Է ԱՄՆ-ի համալսարանների հայ ուսանողական միությունների հետ։ Գործում Է հայկական ռադիոժամ (շաբաթը մեկ անգամ)։

1976-ին Ֆիլադելֆիայի գեղարվեստի թանգարանի առջև կանգնեցվել Է «Սասունցի Դավիթ» էպոսի հերոսներից Մեծ Մհերի արձանը (քանդ. Խորեն Տեր-Հարության)։

 

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 45:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am