Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) համաեվրոպական հայկական կագմակերպություն է։ Հիմնադրվել է 1998-ին Եվրոպայի յոթ երկրների (Շվեյցարիա, Գերմանիա, Բելգիա, Իտալիա, Անգլիա, Հունգարիա, Ռուսաստան) հայ համայնքների տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների նախաձեռնությամբ։ Համաձայն ԵՀՄՖ-ի կանոնադրության՝ այն բաց է Եվրոպայի բոլոր համայնքային կառույցների (հոգևոր և աշխարհիկ), ինչպես նաև անհատների համար։ Ֆորումի նպատակն է պայմաններ ստեղծել Եվրոպայի հայկական կազմակերպությունների միջև մշտական հաղորդակցություն ապահովելու, համագործակցություն հաստատելու և ամրապնդելու, համատեղ խնդիրներ ա ծրագրեր քննարկելու և դրանք միասնաբար լուծելու համար։
1998-ին ժնևում Շվեյցարահայ միությունների համաժողովի նախաձեռնությամբ գումարվել է Եվրոպայի հայկական կազմակերպությունների ֆորումի հիմնադրման նախապատրաստական հանդիպումը, որն առաջին քայլն էր հայկական համաեվրոպական կառույց ստեղծելու ուղղությամբ։
1999-ի մայիսին Բրյուսելում (Բելգիա) կայացել Է ԵՀՄՖ-ի աոաջին ընդհանուր ժողովը, որին մասնակցել Է Եվրոպայի 15 երկրների հայ համայնքների շուրջ 200 ներկայացուցիչ։ Բրյոաելի համաժողովը հաստատել Է ԵՀՄՖ-ի կանոնադրությունը, սահմանել գործունեության հիմնական ուղղությունները։
ԵՀՄՖ-ի 2-րդ ընդհանուր ժողովը տեղի է ունեցել 2000-ի հունիսին, Բուդապեշտում (Հունգարիա), որտեղ քննարկվել են կատարված աշխատանքները և մշակվել հետագա ծրագրերը։ Մասնավորապես, հավանություն է տրվել ԵՀՄՖ-ի րնդհանուր քարտուղարության նախաձեռնաթյանը տարբեր բնագավառների մասնագիտական խորհրդաժողովներ անցկացնելու և Բրյոաելում քաղաքական-տեղեկատվական գրասենյակ հիմնելու մասին։
2001-ի հունիսի 1-4-ը Բոննում (Գերմանիա) անցկացված ԵՀՄՖ-ի 3-րդ ընդհանուր ժողովը նվիրված Էր «Գլոբալիզացիան և հայ սփյուռքը» թեմային։ Քննարկվել են հայ համայնքների կառուցվածքային խնդիրները, ինչպես նաև ազգային կյանքի կազմակերպման, հայոց լեզվի ոաուցման ու հայապահպանության, Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված հարցեր։ 3-րդ ընդհանուր ժողովը որոշում Է ընդունել մայիսի 9-ը (Շուշիի ազատագրման օրը) Եվրոպայում հայտարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օր և իր անդամ միություններին, համայնքներին, ինչպես նաև Եվրոպայի բոլոր հայ համայնքներին կոչ է արել այդ օրը կազմակերպել տարաբնույթ միջոցառումներ և դրանցից գոյացած հասույթն ամբողջովին տրամադրել ԼՂՀ-ին։
ԵՀՍՖ-ի կոչը մեծ արձագանք է ունեցել Եվրոպայի հայության շրջանում և կազմակերպական ձև է ստացել սեպտեմբերի 17-ին կնքված եռակողմ համաձայնագրով։ Այն ստորագրել են ԵՀՄՖ-ն, «Հայաստան» համահայկական հիմնադրամը և ԼՂՀ կառավարությունը։ Ըստ համաձայնագրի՝ ԼՂՀ կառավարությունը ներկայացնում է ֆինանսավորման կարիք ունեցող մարդասիրական ծրագրեր, ԵՀՍՖ-ն կազմակերպում է դրամահավաք միջոցառումներ (հեռախոսամարաթոններ ևն), իսկ «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է նպատակային ծրագրերը։
3-րդ ընդհանուր ժողովում ԵՀՄՖ-ին անդամակցել են նաև Ավստրիայի և Ռումինիայի հայկական կազմակերպություններ, ֆորումի անդամ երկրների թիվը հասել է 19-ի։
ԵՀՄՖ-ի ընդհանուր ժողովներն անցկացվում են տարին մեկ անգամ՝ Եվրոպայի տարբեր երկրներում, և հերթական ընդհանուր ժողովում որոշվում է հաջորդ ժողովի անցկացման վայրը: Յուրաքանչյուր ընդհանուր ժողովի շրջանակներում կազմակերպվում են նաև առանձին թեմատիկ քննարկումներ՝ նվիրված հայ համայնքների առջև ծառացած հրատապ խնդիրներին: Ֆորումի նախաձեռնությամբ անցկացվում են նաև մասնագիտական խորհրդաժողովներ:
ԵՀՄՖ-ի մասնագիտական ճյուղավորումներից է Հայ գործարարների ֆորումը, որն ստեղծվել է Եվրոպայում գործող հայ գործարարների միջև կապերի ամրապնդման ու տեղեկատվական դաշտի ստեղծման նպատակով։ 2000-ին Բուդապեշտում, 2001-ին ժնևում հրավիրված Եվրոպայի հայ գործարարների համաժողովները քննարկել են միմյանց հետ համագործակցելու և Հայաստանում ու Արցախում ներդրամային ծրագրեր իրականացնելու հարցեր։ Եվրոպայի հայ գործարարների ֆորումը ստեղծել է գործադիր մարմին, որի գրասենյակը գտնվում է ժնևում։ 2002-ի փետրվարին Փարիզում անցկացվել է Եվրոպայի հայ իրավաբանների ֆորում։
2002-ի մարտին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում, ԵՀՄՖ-ի հովանավորությամբ, տեղի է ունեցել եվրոպահայ մամուլի առաջին համաժողովը, որին մասնակցեւ են 10 երկրներից ժամանած մոտ 20 լրատվամիջոցների ղեկավարներ, խմբագիրներ ու լրագրողներ։ Համաժողովը որոշեց ստեղծել միասնական տեղեկատվական ցանց, հրատարակել եվրոպահայ մամուլի տեղեկատու, ստեղծել լատվական կենտրոն ու եվրոպահայ մամուլի ակումբ, աշխուժացնել հայրենիք-սփյուռք րատվական կապերը։
2002-ի հունիսի 21-23-ը Շվեդիայի Ուփսալա քաղաքում հրավիրված ԵՀՄՖ-ի 4-րդ համաժողովին մասնակցել են 18 երկրների հայ համայնքներից ժամանած 55 ներկայացուցիչներ։ Քննարկման էր դրվել «Հայկական վերածննդի նախաբան» թեման իր երկու հիմնական հարցադրումներով Սփյուռքում հայ կրթության վիճակր և հայկական ազգային ծրագրերի առաջնահերթաթյունը։
2003-ի հունիսի 7-8-ը Վենետիկում տեղի է ունեցել ԵՀՄՖ-ի 5-րդ տարեկան համաժողովը, որի քննարկմանն էր ներկայացվել «Սփյուռքի դերը հայ ագգային ընդհանուր անվտանգության ապահովման և ամրապնդման գործում» թեման։ Համաժողովը պետք է քննարկեր նաև ԵՀՄՖ-ի հետագա ծրագրերը, սակայն ԵՀՄՖ-ի ընդհանար քարտուղարի և ֆորումի քաղաքական խորհրդի միջև ծագած հակասությունները թույլ չտվեցին քննարկել օրակարգի մյուս հարցերը։
Նկատի ունենալով վենետիկյան համաժողովից հետո կազմակերպության ներսում ստեղծված լարվածաթյունն ու հակասաթյունները, 2003-ի սեպտեմբերի 12-13-ը ժնևում տեղի է ունեցել ԵՀՄՖ-ի արտակարգ խորհրդաժողովը, որին ներկա էին 17 երկրների 24 միությունների պատգամավորներ, ինչպես նաև Հայաստանից և տարբեր երկրներից հրավիրված շուրջ 50 մասնակիցներ։ Արտակարգ ժողովը լսեց ֆորումի րնդհանուր քարտուղար Թորոս Սակերյանի հաշվետվությունը վերջին 5 տարվա գործունեության, ինչպես նաև Վենետիկի անավարտ մնացած 5-րդ խորհրդաժողովից հետո ստեղծված կացության մասին։ ժողովը քննարկեց և հաստատեց հաշվետվությունը։
Խորհրդաժողովն անդրադարձավ նաև ֆորումի կանոնադրության բարեփոխումներ կատարելու հարցին, ընտրեց հանձնախումբ, որն առաջարկություններ է նախապատրաստել հաջորդ տարվա ընղհանուր ժողովի քննարկմանը ներկայացնելու համար։
Սակայն ժնևի արտահերթ խորհրդաժողովը չվերացրեց ԵՀՄՖ-ի գործադիր մարմնի և քաղաքական խորհրդի միջև եղած հակասաթյունները, որոնք խորանալով՝ փաստորեն հանգեցրին կազմակերպության պառակտմանը։
ԵՀՄՖ-ից անջատված թևը 2003-ի սեպտեմբերի 27-28–ը Բրյուսելում հրավիրել է արտակարգ խորհրդաժողով և 16 կազմակերպությունների ներկայացուցիչների ու 30 մասնակիցների լիազորությամբ որոշել է հիմնադրել նոր կազմակերպություն՝ Եվրոպայի հայկական համագումար (ԵՀՀ) անվանումով։ Նորաստեղծ կազմակերպության նպատակն է համագործակցության մթնոլորտ ստեղծել եվրոպահայ կազմակերպությունների միջև, նպաստել եվրոպահայության խնդիրների լուծմանն ու ազգային հարցերի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Կազմակերպության ծրագրերում լուրջ տեղ կհատկացվի նաև Հայաստանի ու ԼՂՀ պետականությանն աջակցելու միջոցառումներին։
Խորհրդաժողովն ընտրեց 7 հոգուց բաղկացած վարչություն, որի առաջին նիստում նախագահ ընտրվեց Կարո Հակոբյանը (Շվեդիայի հայկական կազմակերպությունների համադրող կենտրոնի նախագահ)։
ԵՀՀ հիմնադիր ժողովն ընդունեց նաև հռչակագիր նոր կազմակեպության ստեղծման ու նպատակների վերաբերյալ: Աշխատանքային բնույթ կրող խորհրդաժողովի վերջում որոշվեց հաջորդ հանդիպումը կազմակերպել Աթենքում։
ԵՀՄՖ-ի և ԵՀՀ-ի գործունեությանը պարբերաբար անդրադառնում է Պրահայում (Չեխիա) լույս տեսնող «Օրեր» համաեվրոպական անկախ ամսագիրը (խմբագիր՝ Հակոբ Ասատրյան) և Երևանում լույս տեսնող «Արմենիա» պատկերազարդ հանդեսը (խմբագիր՝ Համո Մոսկոֆյան)։
Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 661-662:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am