Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Եվդոկիա. հնագույն հայկական գաղթավայր

 Թոքաթի նահանգ, ԵվդոկիաԵվդոկիան (թուրքերեն՝ Թոքաթ, հայկական աղբյուրներում՝ Թոխաթ) Փոքր Ասիայի հնագույն հայկական գաղթավայրերից է։ Սիջնադարում եղել է հայ գրչության կենտրոն, գործել են Ս. Հովհաննես Ոսկեբերան և Ս. Հովակիմ-Աննա վանքերը։ 1914-ին քաղաքն ունեցել է շուրջ 12 հզ. հայ բնակիչ։ Գործել է 8 եկեղեցի (Ս. Աստվածածին, Ս. Երրորդություն, Ս. Քառասնից, Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Մինաս, Ս. Ստեփանոս, Ս. Գևորգ, ինչպես նաև կաթոլիկ Ս. Ավետման), Վարդանյան և Վարդուհյան վարժարանները, Ս. Աստվածածին, Ս. Երրորդություն և Ս. ԳեորգԱբգար Թոխաթեցի եկեղեցիներին կից նախակրթարանները, թատերական խմբեր ևն։ Եվդոկիայում հրատարակվել են «Երախայրիք» ամսագիրը, «Իրիս» կիսամսյա թերթր։ Եղել է Սեբաստիայի (Սվազի) վիլայեթի համանուն սանջակի կենտրոնը։ 1915-ին քաղաքի և շրջակա բնակավայրերի հայերն ամբողջությամբ տեղահանվել են, մեծ մասը կոտորվել։ 1939-ին Եվդոկիայում բնակվել է ընդամենը 400 հայ, որոնք հետագայում հեռացել են։ Եվդոկիայում է ծնվել XVII դ. հայ տպագրիչ Աբգար դպիր Թոխաթեցին։

 

 

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 179:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am