Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Դպրոց (Եգիպտոսի հայ համայնք)

                                                           Դպրոց

                                               (Եգիպտոսի հայ համայնք)


Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանի շենքըԵգիպտոսում աոաջին հայկական դպրոցը Եղիագարյան դպրատունը: Բացվել Է 1828-ին Կահիրեում Ս. Աստվածածին եկեղեցուն կից։ XIX դ. ընթացքում հայկական դպրոցների և սովորողների թիվն աճել է։ 1897-1909-ին գործել է 6 դպրոց (աշակերտների թիվը 737), 1914-17-ին՝ 11 դպրոց (աշակերտների թիվը 1590)։ Հայկական դպրոցների մեծ մասը գոյատևել է մինչև 1952-ը (այղ ժամանակ եղել է տարբեր աստիճանների 30-ից ավելի դպրոց, սովորողների թիվը հասել է 2.6 հզ-ի. աշխատել են 110-ից ավելի դասատուներ)։ Հետագայում, Եգիպտոսում ագգային փոքրամասնությունների իրավունքների սահմանափակմամբ, հայկական դպրոցների թիվը պակասել է։

1958-ին Եգիպտոսի կառավարության որոշմամբ ազգային դպրոցները դրվել են լուսավորության նախարարության հսկողության տակ։ Պատմություն, քաղաքացիական իրավունք և մի շարք այլ առարկաներ հայկական դպրոցներում դասավանդվել են արաբերեն։ Միաժամանակ շարունակվել է հայոց լեգվի, հայոց պատմության և կրոնագիտության հայերեն դասավանդումը։

1950-ական թթ. Եգիպտոսից հայերի զանգվածային արտագաղթին զուգընթաց կտրուկ կրճատվել է հայկական դպրոցների թիվը։ 2003 թ. տվյալներով Կահիրեում գործում են Գալուստյան և Նուբարյան ագգային վարժարանները (մանկապարտեզներով)։ Բացի այս երկու դպրոցներից, որոնք հավասարեցված են գիմնազիայի, գործում է նաև Անարատ հղության հայ կաթոլիկ քույրերի իգական վարժարանը, որը, չնայած պահպանված հայկական անվանը, ազգային ուսումնական հաստատություն չէ (աշակերտուհիների մեծամասնությունը եգիպտուհիներ են)։ Ալեքսանդրիայում կա մեկ դպրոց Պողոսյան ազգային վարժարանը (մանկապարտեզով)։
Հայկական վարժարանները գտնվում են երկրի լուսավորության նախարարության համակարգում, և կրթական բարձր մակարդակի շնորհիվ շրջանավարտներն իրավունք են ստանում, առանց մուտքի քննությունների անվճար սովորելու Եգիպտոսի 20 համալսարաններից ցանկացածում։ Վարժարաններում դասավանդվում է չորս լեզու արաբերեն, հայերեն, անգլերեն, ֆրանսերեն։

1983-ից ամեն տարի Մոնրեալի Եգիպտահայերի ընկերակցությունը կազմակերպում Է եգիպտահայ վարժարանների նախկին սան-սանուհիների համաշխարհային հավաքներ ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Եգիպտոսում, 2003-ին՝ Հայաստանում։ Լույս է րնծայում ամենամյա տարեգիրք-հանդես (Յուշամատեան. Եգիպտահայ վարժարաններու աշակերտներու համաշխարհային հաւաք, Երևան, 2003. սեպտեմբերի 12-18)։

Գալուստյան ազգային վարժարան. երկսեռ ամենօրյա ոաումնական հաստատություն։ Հիմնադրվել է 1828-ին, Կահիրեում։ Հիմնադիր-բարերարի անունով սկզբում կոչվել է Եղիազարյան հոգետուն, դպրատուն։ Քաղաքի առաջին մասնավոր հայկական դպրոցն էր, որը թույլատրվել Էր բացել «շնորհիվ այն ազդեցիկ դիրքի, որ եգիպտահայ համայնքն ուներ եգիպտական արքունիքում»։ Տարրական դպրոց էր։ Հիմնական առարկան կրոնն էր, դասավանդվել է նաև թվաբանություն, հայերեն և արաբերեն։ Դպրատան ծախսերը կատարվել են ազգապատկան կալվածների եկամուտներից։ 
1854-ին տեղափոխվել է Կարապետ Գալուստի միջոցներով կառուցված նոր շենք և կոչվել Խորենյան (Մովսես Խորենացու անունով) ազգային վարժարան, իսկ 1897-ից Գալուստյան ազզային վարժարան։ Հաստատությունը գտնվում է թեմակալ առաջնորդի և հոգաբարձուների հսկողության տակ, գոյատևում է Կարապետ Գալուստի կտակած միջոցներով։ Ունի մանկապարտեզ, տարրական և բարձրագույն նախակրթարանի բաժիններ, ինչպես նաև գրադարան, մատենադարան։ Աշակերտները սովորում են հայոց լեզու և գրականություն, հայոց պատմություն, կրոնագիտություն, թվաբանություն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, արվեստի առարկաներ։ 1996-ին աշակերտների թիվը 45 էր, ուսուցիչներինը՝ 16։ Այստեղ դասավանդել են Ա.Ալպոյաճյանը. Հ. Օշականը, Հ. Սեթյանը, Լ. Աճեմյանը և ուրիշներ։ Վարժարանի շրջանավարտներից են Վ. Թեքեյանը, Գառգուն, Գոհար Գասպարյանը և ուրիշներ։

Պողոսյան ազգային վարժարան, ամենօրյա վարժարան։ Հիմնադրվել է 1845-ին, Ալեքսանդրիայում։ Սկզբնական շրջանում կոչվել է Արամյան դպրոց։ Մինչև 1851-ի կեսը զործել է անկանոն «օրինավոր վարժապետի մը չըլլալու» պատճառով։ 1867-ին վերանվանվել է Պողոս Բեյյան վարժարան պետական զործիչ, մեծահարուստ Պողոս բեյ Ցուսուֆյանի անունով։ 1890-ին վերանվանվել է Պողոսյան վարժարան։ Մինչև 1866-ը ունեցել է միայն արական բաժին։ 1852-ին սովորել է 18. 1867-ին 32 աշակերտ։
1888-ին վարժարանը տեղափոխվել է առաջնորդարանի նորակառույց շենք։ 1903-ին ունեցել է 350, 1914-ին 500, իսկ 1923-24 ուսումնական տարում շուրջ 750 աշակերտ։ Դպրոցի ծրագրում ներառված են հայոց լեզու, զրականություն, հայոց պատմություն առարկաները։
Դասավանդվում են նաև թվաբանություն, հանրահաշիվ, ֆիզիկա, քիմիա, արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն։

1927-ին Պոդոսյան վարժարանի վիճակը բարդացել է գաղութի ներկուսակցական հակասությունների պատճառով։ Մանկավարժական կազմը քայքայվել է, սովորողների թիվը պակասել, ուսման տևողությունը սահմանափակվել (7-ի փոխարեն 5 տարի)։ 1939-45-ին վարժարանի պայմաններր բարելավվել են, բացված օժանդակ բաժանմունքը գործել է մինչև 1945-ը։ Վարժարանն ունեցել է իր պաշտոնաթերթը (լույս է տեսել 1920-ական թթ. կեսին)։ 1996-ին աշակերտների թիվը հասել է 85-ի, ուսուցիչներինը 15-ի։ Հովանավորող մարմին է Ալեքսանդրիայի ազզային իշխանությունը։ Ուսումն անվճար է։

Աղջկանց համազգային վարժարան. ամենօրյա վարժարան։ Հիմնվել է 1905-ին, Կահիրեում Ս. և Զ. Մանիսալյան քույրերի ջանքերով։ Ունեցել է երեք բաժին մանկապարտեզ. նախակրթարան և ուսումնարան։ Առաջին երկու բաժիններ ընդունվել են 5-12 տարեկան երկսեռ երեխաներ, երրորդը միայն աղջիկներ։ Աշակերտների ընդհանուր թիվը տատանվել է 150-170։ Դասավանդվել են հայոց լեզու (գրաբար և աշխարհաբար), մատենագիտություն. գեղազրություն, արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն, նաև ձեռագործ, կար, դաշնամուր, նկարչություն։ Փակվել է 1946-ին հիմնադիր-տնօրինուհու Սոֆի Մանիսալյանի մահից հետո։

Թաշճյան վարժարան, ամենօրյա վարժարան։ Հիմնվել է 1917-ին. Կահիրեում Թաշճյան քույրերի բարերարությամբ։ Ունեցել է եռամյա մանկապարտեզի և վեցամյա նախակրթարանի երկսեռ բաժիններ, ինչպես նաև վերին երկու դասարաններ, որտեղ սովորել են միայն աղջիկներ։ Ունեցել է նաև զիշերօթիկ և ցերեկային բաժիններ։ Սովորողների թիվը սկզբում եղել է 120, հետագայում հասել է մինչև 160-ի, ապա դարձել 85։ Գործել է մինչև 1937-ը։
Հայկազյան կրթարան, ամենօրյա վարժարան։ Հիմնվել է 1924-ին, Ալեքսանդրիայում Հայկազուն քահանա Ոսկերիչյանի նախաձեռնությամբ։ Նպատակն էր «թումբ կազմել դեպի օտար վարժարան հայ մանուկներու և պատանիներու հարաճուն հոսանքին»։ Ունեցել է եռամյա մանկապարտեզի և յոթնամյա նախակրթւսրանի արական և իգական բաժիններ, ինչպես նաև լրացուցիչ երկու դասարան աղջիկների համար։ Աշակերտների ընդհանուր թիվը առաջին տարիներին եղել է 100, 150, 1931-ին՝ 220, 1949-ին՝ 205։ Գոյատևել է մինչև 1952-ը։

Նուբարյան ազգային վարժարան. ամենօրյա վարժարան։ Հիմնվել էԿահիրեի Նուբարյան ազգային վարժարանի Մերճանյան մանկապարտեզի շենքը 1925-ին, Կահիրեի Հելիոպոլիս արվարձանում, ազգային բարերար Պողոս Նուբար փաշայի նվիրատվությամբ։ Կոչվում է նրա անունով։ Ունի մանկապարտեզի, նախակրթարանի և բարձրագույն նախակրթարանի բաժիններ։ Նպատակն է սաների նախապատրաստումը բարձրագույն դպրոց ընդունվելու համար։ Դասավանդվում են հայոց լեգու և գրականություն, հայոց պատմություն, մատենագիտություն, ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն, կրոնի պատմություն, բնական գիտություններ, արվեստի առարկաներ։ Վարժարանը 1926-ին ունեցել է 138, 1937-ին 247, 1949-ին 313, 1996-ին 110 աշակերտ. 23 ուսուցիչ։ Կան գրադարան, մատենադարան։ Հրատարակել է «Արեգ» պարբերաթերթը։ Հովանավորներն են թեմի առաջնորդարանը, Կահիրեի ագգային իշխանությունը։

Պերպերյան վարժարան, ամենօրյա վարժարան։ Հիմնվել է 1924-ին. Կահիրեում Օննիկ և Շահան Պերպերյանների ջանքերով։ Կ. Պոլսի նույնանուն միջնակարգ վարժարանի շարունակությունն էր։ Ունեցել է 9-ամյա գիշերօթիկ և ցերեկային բաժիններ։ Ընդունվել են 8-20 տարեկան պատանիներ (ընդհանուր թիվը մինչև 120)։ Շրջանավարտներին իրավունք էր տրվում առանց քննության ընդունվել եվրոպական համալսարաններ։ 1933-ին նյութական դժվարությունների հետևանքով փակվել է։


Գրականության ցանկ՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան

Գարտաշյան «Նիւթեր հայոց պատութեան համար» (Կահիրե, 1943)
Աղազարմ Նազարեթ «Նոթեր Եգիպտոսի հայ գաղութի վրա» (Կահիրե, 1911)
Մսրլյան Գ. «Ականավոր հայեր Եգիպտոսի մէջ» (Կահիրե, 1947)
Տեր-Միքայելյան Ն. «Եգիպտահայ գաղութը 10-15 դարերում» (Բեյրութ, 1980), «Եգիպտահայ գաղութը 16-18-րդ դարերում (Կահիրե, 1995)
Ալպոյաճյան Ա. «Արաբական Միացյալ Հանրապետության Եգիպտոսի նահանգը և հայերը» (Կահիրե, 1960)
Աբրահամյան Ա. Գ. «Համառոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության» (Հատոր 1-2, Եգիպտոս, 1964-1967)
Թոփուզյան Հ. «Եգիպտոսի հայկական գաղութի պատմություն (1805-1925) (Եգիպտոս, 1978)

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am