Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Դպրոց (Ադրբեջանի հայ համայնք)

Ադրբեջանի հայ համայնք

ԴՊՐՈՑ

Ադրբեջանում առաջին հայկական դպրոցները հիմնվել են եկեղեցիներին ու վանքերին կից կամ նրանց հովանավորությամբ։ 1844-ին հիմնվել է Շամախու հոգևոր ճեմարանը, 1860-ին Ա. Տեր-Ղևոնղյանի ջանքերով բացվել է Բաքվում աոաջին հայկական դպրոցը, 1864-ին մի շարք ծխական դպրոցներ և Սաղիանի Ս. Ստեփանոս Նախավկա վանքին կից վանական դպրոցը, 1870-ին՝ Մադրասա գյուղի ծխական մեկդասյան դպրոցը, 1869-ին հիմնվել են Շամախու Սանդուխտյան օրիորդաց դպրոցը, Բաքվի Մեսրոպյան երկդասյան արական և Հռիփսիմյան օրիորդաց միջնակարգ դպրոցները, 1894-ին՝ Բաքվի Ս. Աստվածածին եկեղեցուն կից երկրորդ օրիորդաց դպրոցը: Իգական դպրոցներ են բացվել նաև Վարդաշենում, Ղուբայում, Զաքաթալայում, Նուխիում, Խաչմասում ևն: 1872-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու հատուկ կոնդակով հիմնվել է հայկական միջնակարգ հոգևոր ճեմարան: XIX դ. վերջին Բաքվում գործել են 12, 1914-1915 ուսունական տարում Շամախու թեմում՝ 23(ծխական), 1930-50-ական թթ. Միայն Բաքվում՝ 80 հայկական դպրոցներ: Հետագա տարիներին ազգային կյանքը Ադրբեջանում անկում է ապրել: Վերջին հայկական դպրոցը փակվել է 1983-ին:

 

Գրականության ցանկ՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am