Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Դպրոց (ԱՄՆ հայ համայնք)

 Ամերիկայի Միացյալ Նահանգներ

ԴՊՐՈՑ

ԱՄՆ-ում հայկական աոաջին դպրոցը Վարդուկյան վարժարանը, հիմնվել Է 1880-ական թթ. վերջին, Նյու Յորքում Բարսեղ Վարդուկյանի նախաձեռնությամբ։ Մինչև Աոաջին համաշխարհային պատերազմի սկիզբը (1914) Հայ առաքելական և Հայ ավետարանական եկեղեցիների ջանքերով հայկական մեկօրյա դպրոցներ են բացվել ԱՄՆ-ի գրեթե բոլոր հայաշատ վայրերում։ ճեմարաններից առավել հայտնի է 1917-ին Վեսթ Սենթ Լեյքում (Նյու Յորք) հիմնված Հայկական ճեմարանը։

Հայկական դպրոցները մշտապես գտնվել են հոգևորականների, ուսուցիչների, համայնքի անդամների և հատկապես ագգային դպրոցների հիմնասյունը հանդիսացող բարեսեր տիկնանց ամենօրյա հսկողության և հովանավորության ներքո, որոնք հոգացել են ուսուցիչներ ընտրելու, տեղի հանրային դպրոցներից դասասենյակներ վարձելու, ազգային դպրոցներին բարոյական ու նյութական աջակցություն ցույց տալու հարցերը։

Սկզբնապես ԱՄՆ-ի հայկական եկեղեցիներին կից գործել են մեկօրյա դպրոցներ հայտնի որպես կիրակնօրյա վարժարաններ, որտեղ ուսուցիչներն անվճար դասավանդում էին հայոց լեգու, հայոց պատմություն, ագգային երգ։

ԱՍՆ-ում հայկական առաջին ամենօրյա դպրոցը Սրբոց նահատակաց Ֆերահյան ազգային վարժարանը, հիմնվել է 1964-ին, Լոս Անջելեսում, իսկ արևելյան ափում՝ 1970-ին, Ուոթերթաունում։

ԱՍՆ-ում կան մեկօրյա և ամենօրյա հայկական դպրոցներ, ինչպես նաև մանկապարտեզներ, որոնք հովանավորվում են ՀԲԸՄ-ի, ՀՕՄ-ի, հայկական հարանվանակւսն եկեղեցիների, բարեսիրական, մշակութային, հայրենակցական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների, առանձին բարերարների կողմից։ Մեկօրյա դպրոցները քառաստիճան համակարգի են:
2003 թ.-ի տվյալներով ԱՍՆ-ում գործում են 26 ամենօրյա վարժարաններ և 131 մեկօրյա դպրոցներ։

Հայկական ամենօրյա վարժարանները սովորաբար ունեն մանկապարտեզներ, նախակրթարանի և երկրորդականի բաժիններ, գրադարաններ, հրատարակում են իրենց առօրյային և կրթական հարցերին նվիրված տարեգրքեր, թերթեր։ Ուսումնական ծրագիրը համապատասխանում է պետական դպրոցների ծրագրերին, հավելյալ դասավանդվում են հայոց լեգու, պատմություն, կրոն, ագգային երգ ու պար։ Նախակրթարաններ կան Ֆրեզնոյում, Սան Ֆրանցիսկոյում, Փասադենայում, Լոս Անջելեսում, Ֆիլադելֆիայում, Նյու Յորքում, Բոստոնում։ Հայկական վարժարաններին մեթոդական օգնություն են ցույց տալիս Ագգային առաջնորդարաններին կից գործող կրթական խորհուրդները։ Ամերիկահայերի կրթա–մասնագիտական գարգացման, մանկավարժների վերապատրաստման կարևոր կենտրոններից է եղել 1976-ին Լա Վեռնում բացված Ամերիկահայ միջազգային քոլեջը (փակվել է 1992-ին)։ 1983-ից Փասադենայի Աստվածաբանական սեմինարիայում գործում է հայկական աստվածաբանության բաժանմունքը։ ԱՍՆ-ի մի շարք համալսարաններում գործում են հայագիտական դասընթացներ ու ամբիոններ։

 

Գրականության ցանկ՝ «Հայ Սփյուռք» հանրագիտարան

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am