Դետրոյտում հայերը բնակություն են հաստատել XX դ. սկզբին. հիմնականում բանվորներ էին (աշխատում Էին Ֆորդի ավտոգործարանում)։ ժամանակի ընթացքում փոխվել Է նրանց կազմը, այժմ մեծ թիվ են կազմում ճարտարագետները, փաստաբանները, բժիշկները, կան արհեստավորներ, առևտրականներ։ Առաջին հայկական եկեղեցին Դետրոյտում հիմնվել Է 1915-ին (շենքր կառուցվել Է 1931-ին), կան կաթոլիկ (Ս. Վարդան, 1948-ից) և ավետարանական (Հայկական ժողովական, հիմնվել Է 1917-ին) եկեղեցիներ, կից գործում են մեկօրյա դպրոցներ, երիտասարղական, կանանց և այլ կազմակերպություններ։ Դետրոյտի հայ համայնքի կազմավորումից ի վեր գործում են այնթապցիների, վասպուրականցիների, յոզղատցիների, քղեցիների հայրենակցական, Թեքեյան, Համազգային մշակութային միությունների, ՀԲԸՄ-ի, ՀՄԸՄ-ի, ՀՕՄ-ի, Հայ երիտասարդաց դաշնակցության Դետրոյտի մասնաճյուղերը, Ալեք Մանուկյան մշակութային հիմնադրամը (1969-ից)։ 1969-ից գործում Է Ալեք Մանուկյան ամենօրյա վարժարանը։ Ուեյնի նահանգային համալսարանում գործում Է հայագիտական ամբիոն։ 1992-ից գործում Է Ալեք և Մարի Մանուկյան թանգարանը։ Լույս Է տեսել 19 անուն հայպարբերական. Առաջինը՝ «Լուսավորիչ» հանդեսը 1916-ին։ Գործում են թատերախումբ, պարախումբ, հայկական ռադիոժամ։ Դետրոյտի կենտրոնական հրապարակներից մեկում կանգնեցված Է Կոմիտասի հուշարձանը (քանդ. Արտո Չաքմաքչյան)։ Ներկայումս (2003) Դետրոյտում բնակվում Է 22 հզ. հայ։
Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 41:
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am