Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Բոստոնի հայ համայնքը

Բոստոնում հայերը բնակություն են հաստատել 1880-ական թթ.։ Մինչ այդ հիշվում է 1682-ին այստեղ հաստատված հունգարահայ Ստեփան Զադորին։ 1890-ին Սարգիս Շաղլյանը Բոստոնում հիմնել է շաքարեղեգի գործարան (մասնաճյուղեր է ունեցել Կալիֆոռնիայում)։ Ներկայումս (2003) Բոստոնում ե շրջակայքում ապրում է 70 հզ-ից ավելի հայ։ Նրանք հիմնականում մտավորականներ են, բանվորներ, արհեստավորներ, առևտրականներ։Ամերիկահայի ընտանիք Բոստոնում, 1908 թ.

Աոաջին հայկական եկեղեցին գործում է 1923-ից։ Այստեղ է գտնվում ԱՍՆ-ի Հայ կաթողիկե եկեղեցու կենտրոն Ս. Խաչ եկեղեցին։ Կան նաև ավետարանական եկեղեցիներ։ Եկեղեցիներին կից գործում են ամենօրյա և մեկօրյա ղպրոցներ։ Համայնքի ագգային կյանքը կազմակերպում են ՀՀԴ-ի, ՌԱԿ-ի տեղական կազմակերպությունները՝ իրենց մշակութային, մարզական, երիտասարդական կառույցներով, ՀԲԸՄ-ի մասնաճյուղը, հայրենակցական (այնթապցիներ, խարբերդցիներ. արաբկիրցիներ, մարաշցիներ, սեբաստացիներ, համավասպուրականցիներ) միությունների մասնաճյուղերը։ Բոստոնում է ՌԱԿ-ի Արևելյան շրջանային վարչության գրասենյակը։ Գործում են բազմաբնույթ մասնագիտական կազմակերպություններ՝ Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցությունր (NAASR), ժամանակակից հայագիտական ուսումնասիրությունների և փաստագրման Զորյaն հիմնարկությունը (գտնվում է Քեմբրիջ քաղաքում Բոստոնի մերձակայքում), Հայ դերասանների, Հայ բժիշկների ընկերություններy, Ամերիկայի հայկական Հայկական ժառանգության այգիգրադարանների և թանգարանների միությունը (ALMA)։ Գործում են նաև Համազգային մշակութային միության թատերախումբը, «Համաստեղ» գրադարանը։ Լույս են տեսնում «Հայրենիք» «Հայ սիրտ» պարբերականներy, "The Armenian Review" ամսագիրը, ‘’The Armenian Weekly’’ և “The Armenian Mirror-Spectator” շաբաթաթերթերը։ Բոստոնում են լույս տեսել նաև «Պայքար» օրաթերթը, «Հայրենիք» ամսագիրը։ Գործում են հայկական ռադիո-հեռուստատեսային ծրագրեր՝ հայերեն և անգլերեն։ Հարվարդի համալսարանն ունի հայագիտական ամբիոն։

 

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 41:

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am