Բաքվում հայերը բնակվել են հնագույն ժամանակներից: 500-ին Արցախի հայոց Վաչագան Բարեպաշտ թազավորը քաղաքում կառուցել է տվել առաջին հայկական եկեղեցին։

Բաքուն 1904 թ., ետին պլանում երևում է Սբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցին1820-ին Բաքվում ապրել է 434 հայ։ 1899-ի մարդահամարի տվյալներով՝ Բաքվի բնակչության ընդհանուր թիվը 182897 էր, որից հայ՝ 22506։ 1915-ի տվյալներով Բաքուն ունեցել է 86,5 հզ. հայ բնակիչ։ Հայերն ապրել են որոշակի թաղամասերում ու քաղաքի մերձակա ավաններում։ XX դ. սկզբին թաղամասային սահմանները վերացել են. հայաշատ են մնացել Հայկաշեն (Արմենիքենդ) և Զավակզալնի կոչված թաղամասերը, ինչպես նաև քաղաքի կենտրոնը։

Բաքվի հայերը ծավալել են տնտեսական, առևտրական ու շինարարական լայն զործունեություն, աչքի են ընկել հատկապես նավթարդյունաբերության ասպարեզում։ Բաքվում առաջին արդյունաբերական նավթահորը, որն սկսել է գործել 1869-ին, պատկանել է Ի. Միրզոևին։

XIX դ. վերջին, կարճ ժամանակամիջոցում, Բաքվում ու նահանգում կազմավորվելԲաքվի Սուրբ Աստվածածին եկեղեցին են մի շարք հայկական ընկերություններ։ Հայ գործարարներն իրենց գործիմացության ու եռանդի շնորհիվ վաստակել են մեծ հարստություն և ազդեցություն կարևոր դեր խաղալով ամբողջ նահանգի տնտեսության զարզացման գործում։ «Սիրզոև և եղբ.», «Մանթաշև և ընկ.», «Ղուկասով եղբ.», «Լիանոզով և ընկ.», «Արաֆելով և ընկ.», «Արամազդ», «Արարատ», «Մասիս», «Աստղիկ», «Սյունիք», «Արալո-Կասպիական» և հայերին պատկանող տասնյակ այլ ընկերություններ զբաղվել են զերազանցապես նավթարդյունաբերությամբ, ունեցել սեփական փոխադրամիջոցներ (այղ թվում ծովային), իրենց արտադրանքն արտահանել մոտիկ ու հեռու շուկաներ։ Միրզաբեկյանները զբաղվել են ծխախոտազործությամբ, Մայիլյան եղբայրները, Կամոևները, Փիթոևները, Վենեցովները նշանակալի դեր են խաղացել ձկնարդյունաբերության զարզացման գործում, Արունյանները՝ գինեգործության։ Բաքվի առաջին բանկերի (Թիֆլիսի առետրական բանկի մասնաճյուղ, Փոխադարձ վարկի ընկերություն) հիմնադիրները եղել են հայեր։ 1907-ին Բաքվում արտադրվող 448 մլն փաթ նավթի 54.4 %-ը, 1917-ին՝ 368 մլն փութի 53 %-ը պատկանել է հայերին։ 1907-ին քաղաքում գործող 154 ընկերություններից 89-ը եղել են հայկական։ Քաղաքի խոշորագույն առևտրական տունը պաականել է Թամանյան եղբայրներին։ Հայ տարրը զգալի տեսակարար կշիռ է ունեցել տնտեսության նաև այլ մասնավորապես մետաքսագործության, բամբակագործության ճյուղերում։ Բաքուն դարձել էր Անդրկովկասի հայերի հասարակական-քաղաքական և մշակութային կենտրոններից մեկը։

Հայկական թատրոնի շենքը Բաքվում (Մայիլյանների տունը, XIX–XX դարեր)1863-69-ին Բաքվի հայերը կառուցել են Ս. Գրիգոր Լոաավորիչ եկեղեցին (Կույսի աշտարակի մերձակայքում)։ Այն մի քանի անգամ նորոգվել ու վերակառուցվել է. եկեղեցուն կից պահպանվում էին XVIII-XIX դդ. սկզբի թվակիր հայերեն արձանագրություններով տապանաքարեր։ Խորհրդային իշխանության տարիներին այն միակ գործող հայկական եկեղեցին էր ամբողջ Ադրբեջանում։ 1895-ին օծվել է Բաքվի հայկական գերեզմանատան Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-եկեղեցին, 1911-ին Բաքվի հայության միջոցներով կառուցված Ս. Թադեոս և Բարդուղիմեոս եկեղեցին (ունեցել է 1500-տեղանոց աղոթասրահ, ընդարձակ նախասրահ և աչքի է ընկել վեհ ճարտարապետությամբ ու շքեղ կահավորմամբ)։ Քանդվել է 1930-ական թթ., տեղում կառուցվել է Բաքվի կոնսերվատորիայի շենքը։ Հայկաշենում մինչև 1920-ական թթ. գործել է Ս. Թարգմանչաց եկեղեցին։

Բաքվում առաջին հայկական դպրոցը բացվել է 1860-ին Ա. Տեր-ՂևոնդյանիՍ. Թադեոս և Բարդուղեմեոս եկեղեցին ջանքերով։ XIX դ. վերջին գործում էր հայկական 12 դպրոց։ 1903-ի մարդահամարի տվյալներով բաքվեցիների մեջ բարձրագույն կրթություն ունեցողների թվի 1,2 %-ը ռուսներ էին, 1.5 %-ը՝ հայեր, իսկ թաթարները պարսիկների հետ կազմել են 0.1%։ 1930-50–ական թթ. գործել են 80 հայկական միջնակարգ դպրոցներ, մանկավարժական տեխնիկում, հայկական ֆակուլտետներ Բաքվի համալսարանում ու մանկավարժական ինստիտուտում։ Վերջին հայկական ոաումնական հաստատությունը (դպրոց) Բաքվում փակվել է 1983-ին։

Համայնքում գործել են թատերական խմբեր, երաժշտական համույթներ, գրադարան-ընթերցարաններ, ակումբներ, նաև տպարաններ, որտեղ հրատարակվել են հայերեն պարբերականներ, դասագրքեր, գրականություն և այլն։ Հայ համայնքի հասարակական կյանքը կազմակերպել են բազմաթիվ բարեգործական, մշակութային, երիտասարդական կազմակերպություններ։ Բաքվում գործել են հայ ազգային կոաակցությունները (ՀՀԴ, ՍԴՀԿ), Ռուսական կայսրությունում գործող գրեթե բոլոր ազդեցիկ կուսակցությունների ՍԴԿ, ՌՍԴ(բ)Կ և այլն] հայ ներկայացուցիչները։ Համայնքի ներքին ազգային կյանքը, այլ կազմակերպությունների հետ, տնօրինել է Հայոց կենտրոնական ազգային բյուրոյի ներկայացուցչությունը, 1917-ից Բաքվի Հայոց Ազգային խորհուրդը (կազմալուծվել է 1920-ին)։

1905-ի փետրվարին, երբ ցարական իշխանությունների հրահրմամբ թաթարները (ադրբեջանցիները) սկսել են կոտորել անզեն հայերին, դաշնակցականները կազմակերպել են ինքնապաշտպանության ջոկատներ՝ Նիկոլ Դումանի գլխավորությամբ։

Բաքվի կոմունայի նախագահ Ստեփան ՇահումյանըՌոաաստանում 1917-ի Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո, հոկտեմբերի 31-ին, Բաքվում հռչակվել է խորհրդային իշխանություն։ 1918-ի ապրիլին կազմավորվել է Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհուրդը Ստեփան Շահումյանի նախագահությամբ։ ժողկոմխորհում բարձր պատասխանատու պաշտոններ են զբաղեցրել նաև մի շարք այլ հայ գործիչներ՝ Գ. Ղորղանովը (զինվորական կոմիսար), Արտաշես Կարինյանը (լուսժողկոմ) և ուրիշներ։ Բաքվի կոմունան գոյատևել է մինչև 1918-ի թուրքական արշավանքը։ Սեպտեմբերի 15-ին Բաքուն գրաված թուրք հրոսակները կոտորել են ավելի քան 30 հզ. հայ։

1920-ի ապրիլին Ադրբեջանում վերջնականապես հաստատված խորհրդային կարգերի պայմաններում 1918-ի կոտորածից փրկված հայերր վերադառնում էին Բաքու։ Խորհրդային իշխանության վարած սոցիալական քաղաքականությունը սկզբնական շրջանում երկրորդ պլան էր մղել ազգամիջյան հակասությունները։ Բաքվի հայկական համայնքը վերստին հնարավորություն է ստացել գոյատևելու, բացվել են հայկական դպրոցներ, ստեղծվել է հայկական պետական թատրոն, հրատարակվել հայերեն օրաթերթ և այլն։ Հայաբնակ շրջաններում հիմնարկների, խանութների, արհեստանոցների ցուցանակները գրվել են հայերեն և ռուսերեն։ 1950-ական թթ. հետո հայ ազգային կյանքն սկսել է անկում ապրել։ Դադարել են գործել հայկական կազմակերպությունները, փակվելէ հայկական թատրոնը, հայ երեխաները սովորել են ռուսական դպրոցներում, իսկ Հայ եկեղեցին թույլ էր նրանց համախմբելու համար։

1970-ի տվյալներով Բաքվի 1,27 մլն բնակչից ավելի քան 200 հզ-ը հայ էր։ 1980-ական թթ. վերջին այստեղ բնակվել է շուրջ 300 հզ. հայ։ 1990-ի հունվարի 13-19-ին Բաքվում կազմակերպված հայերի ջարդերից հետո դարավոր հայ համայնքը վերացել Է։ Հայերը հեռացել են քաղաքից՝ այնտեղ թողնելով իրենց ողջ ունեցվածքը։

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 19-21:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am