Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Անկարայի հայ համայնքը

 Անկարայում (անտիկ՝ Անկյուրիա, հայկական աղբյուրներում՝ նաև Անգորա) XX դ. սկզբին ապրել է 13 հզ. հայ։ Համանուն վիլայեթի կենտրոնն էր։ Կար հայկական երկու եպիսկոպոսություն (առաքելական և կաթոլիկ)։ Գործել են առաքելական Ս. Գրիգոր,Անկարայի Սուրբ Աստվածածին Կարմիր վանքը Ս. Նշան, Ս. Կարապետ, Ս. Սարգիս և կաթոլիկ Ս. Կդեմես, Ս. Պողոս-Պետրոս, Ս. Փրկիչ, Կաթողիկե հայկական եկեղեցիները, դպրոցներ։ Անկարայի շրջակայքում էր գտնվում հայկական հինավուրց Ս. Աստվածածին կամ Կարմիր վանքը։ Քաղաքի արհեստագործությունը և առևտուրը գերազանցապես հայերի ձեռքին էր։ 1915-ին հայերր բռնությամբ տեղահանվել են։

Ոչնչացվել է Անկարայի հայկական ձեռագրերի (ավելի քան 300) հավաքածուն (պահպանվել է միայն ձեռագրացուցակը)։ 1920-ական թթ. սկզբին քաղաքում մնացել էր 1,5 հզ. հայ։ Ներկայումս (2003) Անկարայում ապրում է շուրջ 2,5 հզ. հայ։ 2000-ից Անկարայի համալսարանի լեզվապատմաաշխարհագրական ֆակուլտետում դասավանդվում է հայոց լեզու և գրականություն։

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 178:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am