Ամասիայում հայերը հաստատվել են վաղնջական ժամանակներից։ 1914-ին քաղաքն ունեցել է շուրջ 14 հզ. հայ բնակիչ։ Հիմնականում զբաղվել են արհեստներով և առևտրով: Քաղաքում գործել է 3 եկեղեցի (առաքելական՝ Ս. Աստվածածին, Ս. Հակոբ, կաթոլիկ՝ Ս. Նիկողայոս), 12 դպրոց (միայն առաքելական հայերինը 10-ն էր՝ 1325 աշակերտով), 5 մանկապարտեզ, ազգային հիվանդանոց, բազմաթիվ մշակութային ընկերություններ։ Շրջակայքում են գտնվել հայկական Ս. Աստվածածին (Մարզվանի Ս. Աստվածածին) և Ս. Արիստակես վանքերը։ Ամասիայում լույս են տեսել «Ապառաժ» շաբաթաթերթը, ապա ամսագիրը (1911), «Ամասիա» կիսամյա հանդեսը (1911-14)։ Եղել է Սեբաստիայի (Սվազի) վիլայեթի համանուն սանջակի կենտրոնը։ 1915-ին Ամասիայի և շրջակա ավանների (Գյումուշ, Հաջիքյոյ, Լիճ կամ Քյորքյոյ, Լաթիք ևն) հայերը բռնությամբ տեղահանվել են։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ 1971-ին Ամասիայում ապրում էր շուրջ 300 հայ։ Ամասիայում է ծնվել հայ բժշկապետ Ամիրդովլաթ Ամասիացին։
Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 178:
Տե՛ս ավելին՝
Ամասիա (տեսադարան)
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am