Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Ադրիանուպոլսի հայ համայնքը

  Ադրիանուպոլսի (Էդիրնե) հայ համայնքը ձևավորվել է վաղ միջնադարում, ստվարացել է XIII-XIV դդ. Ղրիմից գաղթած հայերի հաշվին։ 1550-ին հայազգիՍելիմիե մզկիթը ճարտարապետ Սինանը կառուցել է Ադրիանուպոլսի նշանավոր Սելիմիե (1569-75) մզկիթը։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին քաղաքում բնակվել էՀակոբ Պարոնյան ավելի քան 4,5 հզ. հայ։ Զբաղվել են առևտրով, արհեստներով։ Գործել են Ս. Գրիգոր Լուսավորիչ, Ս. Թորոս, Ս. Կարապետ եկեղեցիները, 4 վարժարաններ։ 1914-1918-ին հայերն Ադրիանուպոլսից տեղահանվել են և ապաստան գտել Հունաստանում ու Բուլղարիայում։ Հայ մշակույթի արժեքավոր նմուշ է «Ադրիանուպոլսի ավետարանը» (1007)։ Ադրիանուպոլսում է ծնվել երգիծաբան Հակոբ Պարոնյանը։

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 178:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am