Ազատ բեմ շաբաթաթերթ
(Եգիպտոսի հայ համայնքի մամուլի շարքից)
Եգիպտահայ առաջին պարբերականի «Արմավենիի» հրատարակումից ի վեր (1865) Եգիպտոսում լույս են տեսել շուրջ 160 անուն հայերեն պարբերականներ։ Հայերը հիմնել են տպարաններ (20-ից ավելի), հրատարակչություններ։ Տպագրվել են թերթեր, ամսագրեր, հայ, եվրոպացի, արաբ հեղինակների գործեր։ 2003 թ.-ի դրությամբ Կահիրեում հրատարակվում է հայերեն երեք պարբերական՝ «Արև», «Հուսաբեր», «Ջահակիր»։
«Ազատ բեմ»: Գրական, ազգային և քաղաքական շաբաթաթերթ, ապա եռօրյա։ Լույս է տեսել 1903-05-ին Ալեքսանդրիայում, 1906-07-ին՝ Կահիրեում։ Խմբագիր-տնօրեն՝ Երվանդ Օտյան։ Աշխատակցել են Վահան Թեքեյանը, Միքայել Կյուրճյանը։ 1906-07-ին թերթը հրատարակել են վերակազմյալ հնչակյանները, այն տեղափոխել Կահիրե և վերածել եռօրյա լրագրի։
Տես նաև՝ «Ազատ խոսք» պարբերաթերթ, «Ավել» կիսամյա երգիծաթերթ, «Արաքս» պարբերաթերթ, «Արև» օրաթերթ, «Արմավենի» պարբերաթերթ , «Արշալույս» շաբաթաթերթ
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am