Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Ազատ խոսք պարբերաթերթ (Եգիպտոսի հայ համայնք)

                                   Ազատ խոսք պարբերաթերթ
   
                     (Եգիպտոսի հայ համայնքի մամուլի շարքին)


Հիմնադրվել է 1901-ին, Փարիզում (որտեղ լույս են տեսել նրա առաջին 3 «տետրերը»)։ 1902-ի սեպտեմբերից հրատարակվել է Ալեքսանդրիայում։ Խմբագիրներ՝ Երվանդ Օտյան, Միքայել Կյուրճյան։ 1902-ին լույս են տեսել 5-9 տետրերը, 1903-ին 10-րդը, 1906-ին 13-րդը, որով և ավարտվել է թերթի հին շրջանը։ 1906-ից վերածվել է երգիծական շաբաթաթերթի՝ նախկին ծավալով։ 1908-ին հրատարակվել են վերջին 3 տետրերը։ Թերթի էջերում Ե. Օտյանը խարազանել է եգիպտահայ ջոջերի քաղաքական դիմազրկությունը, դատապարտել այն ամենը, ինչը հակասել է հայ ժողովրդի և ժողովրդավարության շահերին։

Տես նաև՝ «Ազատ բեմ» շաբաթաթերթ«Ավել» կիսամյա երգիծաթերթ«Արաքս» պարբերաթերթ«Արև» օրաթերթ«Արմավենի» պարբերաթերթ
«Արշալույս» շաբաթաթերթ



ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am