Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Դպրոց (Բուլղարիայի հայ համայնք)

 ԴՊՐՈՑ
(Բուլղարիայի հայ համայնք)

Պլովդիվի Վիկտորիա և Գրիգոր Թյությունճյան դպրոցի աշակերտներըԲուլղարիայում  առաջին հայկական դպրոցները գործել են եկեղեցիներին կից. XIX դ. սկզբին վարժարաններ են հիմնվել Ռուսեում, Շումենում, Պլովդիվում, Վառնայում և այլուր, որտեղ սովորել են հարյուրավոր աշակերտներ։ Նշանավոր ուսուցիչներ են եղել Թ. Փավլազյանը, Գրիգոր Երզնկացին, Մ. Տեր-Հարությունը, Մ. Պոդոսյանը, Մ. Շիշմանյանը և ուրիշներ։

Բուլղարիայի ազատագրումից (1878) հետո նպաստավոր պայմաններ են ստեղծվել հայ կրթական հաստատությունների գործունեության համար։ Եկեղեցիներին կից ստեղծված ծխական դպրոցներին փոխարինել են ազգային նորատիպ վարժարանները, որոնք հիմնվել են ինչպես առանձին անհատների, այնպես էլ կուսակցությունների ջանքերով։ Կրթության և դաստիարակության գործին հաղորդվել Է ագգային-հայրենասիրական բովանդակություն։ XIX դ. վերջին գործել Է 10 վարժարան, աշակերտների ընդհանուր թիվը հասել Է 950-ի։ Հայտնի դպրոցներ Էին Պլովդիվի Վարդանանց-Վառվառյան, Հայկազյան, Զորյան վարժարանները, Ոուսեի Մեսրոպյան ազգային վարժարանը, Սոֆիայի Արամյան վարժարանը, Վառնայի Արծրունյաց և Սիսակյան վարժարանները, նաև Բուրգասի Հայկազյան, Շումենի Վարդանյան,Պազարջիկի Խորենյան, Սլիվենի լուսավորման վարժարանները։ Ազգային վարժարաններին կից ստեղծվել են գրադարան-ընթերցարաններ, որոնք լուսավորական աշխույժ գործունեություն են ծավալել։

1922-ին հայերի զանգվածային ներհոսքից հետո Բուլղարիայում գործող հայկական դպրոցների թիվը հասել է 16-ի, ավելացել Է աշակերտության և ուսուցիչների թիվը։ Երկրում մտցվել Է պարտադիր յոթնամյա կրթություն։ Հայ համայնքի դպրոցներից միայն Ռուսեի Մեսրոպյան վարժարանն է համարվել միջնակարգ դպրոց։ Հետագայում հայկական յոթնամյա պրոգիմնազիաներ են բացվել Պլովդիվում և Սոֆիայում։ 1937-38 ուսումնական տարում Բուլղարիայի հայկական 16 դպրոցներում սովորել է 2212 աշակերտ, աշխատել 89 ուսուցիչ։

Կոմունիստական վարչակարգի հաստատումից հետո հայկական դպրոցների մեծ մասը դարձել է պետական։ Խիստ սահմանափակվել է նրանց ինքնուրույնությունը, ուսումնական ծրագրերը և դասագրքերը հաստատվել են պետության կողմից։ 1953-ից հետո գործել Է 13 դպրոց 1200 աշակերտով։ 1960-70-ական թթ. Բուլղարիայի իշխանությունները վարել են ոչ բուլղար ժոդովուրդների «բուլղարացման» քաղաքականություն։ Առաջին հարվածը հասցվել է ազգային դպրոցներին։ 1976-ին փակվել Է հայկական դպրոցներից վերջինը Պլովդիվի Ստեփան Շահումյանի անվան (1974-ից) հայկական վարժարանը։ Գործող օրենքի համաձայն հայոց լեզվի, գրականության և պատմության ուսուցումն ընթացել է ուսումնական ծրագրից դուրս բուլղարական դպրոցներին կից և միայն այն դեպքում, եթե տվյալ դասարանում սովորել է առնվազն 7 հայ աշակերտ։

1990-94–ին վերաբացվել են հայկական տարրական և միջնակարգ դպրոցները Պլովդիվում. Սոֆիայում, Վառնայում, Գուսեում, Խասկովոյում և այլ քաղաքներում։ Պլովդիվի Վիկտորիա և Գրիգոր Թյությունճյան հայկական վարժարանը վերաբացվել է 1990-ին ունենալով 276 աշակերտ։ 1993-94 ուսումնական տարում վարժարանի աշակերտների թիվը հասել է 385-ի, ուսուցիչներինը 28-ի։

Զոհրաբ Ղասաբյան,Կարո Ճինգոզյան 

Գրականության ցանկ՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am