ԲՈՒԼՂԱՐԻԱ

Բուլղարիայի Հանրապետություն, պետություն Հարավ-արևելյան Եվրոպայում։ Տարածքը 111 հզ. կմ², բնակչությունը 8,21 մլն (1999)։ Մայրաքաղաքը Սոֆիա (1,2 մլն)։ Հայերի թիվը՝ շուրջ 50 հզ.։

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին։  

Բուլղարիայի պատմական տարածքներում հայերի առաջին խմբերը հայտնվել են V դ. 2-րդ կեսից։ VI դ. կեսին Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև ծագած պատերազմների հետևանքով հայ նախարարներից ոմանք իրենց զորքով անցել են բյուզանդացիների կողմը և տեղափոխվել Բալկաններ՝ Թրակիա և Մակեդոնիաս։ VII դ. վերջին բուլղարներին, հաջողվում է ներխուժել Բալկանյան թերակղզի և ստեղծել այսպես կոչված Առաջին Բուլղարական թագավորությունը (680-1018) Բուլղարիա անունով։

Հայերի զանզվածային բռնագաղթը Բալկաններ և Բուլղարիա մեծ չափերի է հասել VIII-IX դդ., երբ Հայաստանում ծավալվել են Պավլիկյան ու Թոնդրակյան աղանդավորական շարժումները։

Օհրիդում, Ստրումիցայում, Սոֆիայում, Դեպում, Վելիկո Թրռնովոյում և այլուր եղել են նաև առաքելական հայերի ոչ մեծ համայնքներ եկեղեցիներով ու վանքերով։ Ապրել են նաև քաղկեդոնական հայեր, մասնավորապես Պետրիցիոնի (այժմ Բաչկովո) վանքում, որը կառուցել են վրացադավան հայ իշխաններ Գրիգոր և Աբաս Բակուրյանները (IX դ.)։ 

Վրացադավան հայ իշխաններ Գ. և Ա. Բակուրյանների կառուցած վանքը Պլովդիվի մոտակայքումՄիջնադարյան Բուլղարիայում հայկական համայնքները զգալի դեր են կատարել երկրի ներքին և արտաքին քաղաքականության ոլորտներում։ Շատ հայեր բարձր պաշտոններ են զբաղեցրել բուլղարական արքունիքում և բանակում: Բուլղարիայի տարբեր շրջաններում հայերը, բացի ռագմական ծառայությունից, զբաղվել են նաև հողագործությամբ, իսկ քաղաքի բնակիչները առևտրով ու արհեստներով։
ժամանակի ընթացքում Բուլղարիայում Պավլիկյան և Բոգոմիլյան շարժումները հետզհետե կորցրել են իրենց ազդեցությունը և անկում ապրել, հայ աղանդավորների զզալի մասը ձուլվել է բուլղարներին, մի որոշ հատված դիմադարձ եղել դեպի կաթոլիկություն։ Այսուհանդերձ, Բուլղարիայի  հայ համայնքների զզալի մասը շարունակել Է զոյատևել։
XIV դ. վերջին ամբողջ Բուլղարիան ընկել է թուրք զավթիչների զերիշխանության տակ։ Ձգտելով բալկանյան տարածքներն ամրապնդել մահմեդական տարրերով՝ թուրք կառավարողները բուլղարների հետ տեղահան են արել նաև հայերին և տեղափոխել այլ վայրեր։
Թուրքական տիրապետության ամբողջ ժամանակաշրջանում բուլղարահայությունը ենթարկվել է դաժան շահազործման և ազզային ճնշման։
1877-78-ի ռուս-թուրքական պատերազմում Ռուսաստանի հաղթանակը ազատություն է բերել բուլղար ժողովրդին, երկիրը թևակոխել է արմատական վերափոխումների շրջան։ Ստեղծված նպաստավոր պայմանների շնորհիվ Արևելյան Թրակիայից, Մակեդոնիայից Բուլղարիա են գաղթել շուրջ 10 հզ. հայեր, որոնք հիմնականում հաստատվել են զարգացման հեռանկարներ ունեցող Պլովդիվ, Սոֆիա, Վառնա, Շումեն, Սլիվեն, Բուրգաս և այլ քաղաքներում։

Բուլղարիայի նոր սահմանադրությամբ (1879) բուլղարահայերին ևս իրավունք է վերապահվել ընդունելու բուլղարական քաղաքացիություն, ընտրելու և րնտրվելու պետական մարմիններում, ստեղծելու ազզային համայնքների խորհուրդներ, մշակութային և կրթական օջախներ, ինքնուրույն վերահսկելու ու ղեկավարելու եկեղեցական ու դատաստանական գործերը:
1890-ական թթ. Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Վանեցու (Խրիմյան Հայրիկ) հորդորով բուլղարահայ գաղութն ավելի է հակվել ղեպի Մայր աթոռ Ս. էջմիածինը։
Առավել մեծ համայնքներում աշխույժ գործունեություն են սկսել հայ ազգային կուսակցությունների տեղական կառույցները: 
1915-22-ին Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից փրկված շուրջ 20 հզ. տարագիրներ ապաստանել են Բուլղարիայում: Հայերի թիվը հասել է 40-50հզ-ի։Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար Բուրգասի Ս. Խաչ եկեղեցու բակում

Հայերի գանգվածային նոր հոսք է արձանագրվել 1922-ին, երբ հույն– թուրքական պատերազմի հետևանքով շուրջ 22 հգ. հայ անցել է Բուլղարիա:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բուլղարիայի հայերը նշանակալի ավանդ են ներդրել բուլղար ժողովրդի մղած հակաֆաշիստական պայքարում, զենք, պարեն, հագուստ, դրամական միջոցներ հայթայթել պարտիզանական ջոկատների համար, իրենց տներում թաքցրել բուլղար և հայ ընդհատակյա գործիչների։
Բուլղարահայ համայնքը Երկրորդ աշխարհամարտի տարիներին վերստին ստվարացավ՝ կազմելով 32-35 հզ.։

1946-ի սեպտեմբերին Բուլղարիան հռչակվել է ժողովրդական հանրապետություն։ Երկրում հաստատվել է կոմունիստական կուսակցության ամբողջատիրական իշխանությունը։ Ազգայնացվել են հայերին պատկանող գործարանները և արհեստանոցները, խիստ սահմանափակվել է բուլղարահայ մանր առևտրականների ու արհեստավորների գործունեությունը, վերացվել են հայերի առևտրական տները, միությունները ևն:

Հետպատերազմյան շրջանում Բուլղարիայի հայ համայնքը վերստին նվազել է։ 1946-49-ին շուրջ 5 հզ. բուլդարահայեր հայրենադարձվել են։
Երկրի իշխանությունների վարած ձուլման քաղաքականության հետևանքով համայնքի ազգային կյանքն անկում է ապրել, բագմաթիվ բուլղարահայեր արտագաղթել են ԱՄՆ, Կանադա, Արևմտյան Եվրոպայի երկրներ։

1989-ի նոյեմբերին Բուլղարիայի կոմունիստական վարչակարգը տապալվել է։ Երկիրը թևակոխել է ժողովրդավարական բարեփոխումների շրջան։ Ագգային զարթոնքի ժամանակաշրջան  է սկսվեյ նաև բոււդարահայ համայնքի կյանքում՝ պայմանավորված ինչպես երկրում տեդի ունեցող արմատական վերափոխումներով, այնպես էլ Ղարաբաղյան շարժման և Հայաստանի անկախացման անմիջական ներգործությամբ։ 1990-ից հիմնվել են նոր միություններ ու կազմակերպություններ, վերաբացվել են հայկական վարժարանները, վերականգնվել է արևմտահայերենի ուսուցումը։ 2003 թ. տվյալներով Բուլղարիայում ապրում է մոտ 50 հզ. հայ, որոնցից շուրջ 35 հզ-ը հայաստանցի։
Բուլղարիայում գործում են նաև մի շարք հայկական եկեղեցիներ, դպրոցներ, մշակութային կառույցներ, ակտիվ է հասարակական-քաղաքական կյանքը:

Զոհրաբ Ղասաբյան, Կարո Ճինգոզյան

Գրականության ցանկ՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան
 


ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am