ԲՐԱԶԻԼԻԱ

Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն, պետություն Հարավային Ամերիկայում։ Տարածքր 8547,4 հգ. կմ²։ Բնակչությունը 174 մլն (2000)։ Մայրաքաղաքր՝ Բրազիլիա (1,8 մլն)։ Հայերի թիվը 25-30 հզ.։

Դիվանագիտական հարաբերություններ Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության միջև հաստատվել են 1992-ին։ 

Հայերը Բրազիլիայում սկսել են հաստատվել XIX դ. 2-րդ կեսին։ 1870-ական թթ. Կ. Պոլսի և Արևմտյան Հայաստանի գավառների բնակիչների փոքրաթիվ խմբեր, չհաջողելով մուտք գործել ԱՍՆ, եկել են Արգենտինա, Ռւրուգվայ, ապա հաստատվել Բրազիլիայում։ Կ. Պոլսից եկած (1879-ին) ճարտարապետ Միհրան Լատիֆը նախագծել է Ռիո դե ժանեյրոյի ծովեզրյա պողոտան։ 1895-ին հայերի թիվը մոտ 100 էր։

Հայերի ավելի ստվար խմբեր (հիմնականում Կիլիկիայից բռնագաղթվածներ) եկել են 1920-ական թթ. և բնակություն հաստատել առավելապես Սան Պաուլո քաղաքում ու համանուն նահանգի այլ բնակավայրերում։ Համայնքի պատմության առաջին փուլը պայմանականորեն ընդգրկում է XIX դ. վերջից մինչև 1940-ական թթ. ընկած ժամանակաշրջանը, երբ հայությունը նախ և առաջ զբաղված էր նոր պայմաններին ընտելանալու և համայնքային կառույցներ ստեղծելու գործով։ 

Համայնքի պատմության երկրորդ փուլն ընդգրկում է 1950-60-ական թթ., երբ Բրազիլիա են եկել հայերի համեմատաբար խոշոր խմբեր ոչ միայն Թուրքիայից, Լիբանանից և Սիրիայից, այլև Եգիպտոսից, Ֆրանսիայից և այլ երկրներից։ 

Երրորդ փուլում, որն ընդգրկում է 1960-ականներից մինչև մեր օրերն ընկած ժամանակահատվածը, բրազիլահայ համայնքն էական համալրում չի ստացել։ Վերջին տարիներին Հայաստանից Բրազիլիա է գաղթել ընդամենը 15-20 ընտանիք։

2003 թ. տվյալներով Բրազիլիայում բնակվում է 25-30 հզ. հայ։ Հիմնական մասը (մոտ 15 հզ.) կենտրոնացած Է Սան Պաուլոյում և շրջակա քաղաքներում ։ Ոիո դե ժանեյրոյում ապրում Է մոտ 600 հայ, մայրաքաղաք Բրազիլիայում՝ մոտ 300։ Մնացած մասը ցրված Է երկրի տարբեր նահանգներում:

Հայ առաջին գաղթականները ներգրավվել են հիմնականում կոշիկի արտադրության մեջ։ ժամանակի ընթացքում բրազիլահայերի նոր սերունդը սկսել է աչքի ընկնող դեր խաղալ արդյունաբերության, շինարարության, առևտրի, ֆինանսաբանկային համակարգի, գիտության, կրթության, բժշկության, արվեստի, քաղաքականության բնագավառներում։ Բրազիլահայ համայնքը ղեկավարվում է իր կանոնադրությամբ (վավերացված բրազիլական կառավարության կողմից), համաձայն որի ընտրվում Է 40 հոգուց կազմված Ազգային ներկայացուցչական մարմին, որն իր հերթին ընտրում Է Կենտրոնական վարչական խորհուրդ։ Համայնքի ազգային կյանքը կազմակերպում են եկեղեցական, կուսակցական, հայրենակցական, բարեգործական, մշակութային, կրթական, մարզական կազմակերպությունները։ Գործում են հայկական չորս եկեղեցիներ, Դուրյան, Փառեն և Ռեգինա Պագարյան ազգային ամենօրյա վարժարանները, մի քանի մեկօրյա վարժարաններ, հայկական ծերանոց, «Արարատ» հիվանդանոցը, «Սայաթ-Նովա», «Էրեբունի» երգչախմբերը։ Հրատարակվում է չորս պարբերական հայերեն և պորտուգալերեն, գործում է հայկական ռադիոժամ։ 1964-ին Սան Պաուլոյի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում հիմնվել է հայկական ուսումնասիրությունների ամբիոն։ Զգալի թիվ են կազմում մեծահարուստները։

Բրազիլահայերի մեծ մասը թրքախոս է կամ արաբախոս, խոսում են և պորտուգալերեն։ Խառնամուսնությունները, ըստ եկեղեցու տվյալների, կազմում են 93-95 %:

Համայնքն իր մասնակցությունն է բերել համազգային ձեռնարկումներին, կազմակերպել օգնություն գաղթականներին ու որբերին, օժանդակել 1946-47-ի հայրենադարձությանը, 1988-ի Սպիտակի երկրաշար ժից հետո զգալի օգնություն տրամադրել աղետի գոտուն։

Ոիո դե ժանեյրոյում, ըստ 2003թ. տվյալների,  բնակվում է շուրջ 600 հայ։ Ազգային կյանքը կազմակերպում է համայնքային խորհուրդը, գործում են «Արարատ» մշակութային միությունը և Հայ տիկնանց հանձնախումբը։ Լույս է տեսնում «Մասիս» պարբերաթերթը։

ԵԿԵՂԵՑԻ

Սան Պաուլոյի Ս. Գևորգ եկեղեցինՀայաստանյաց առաքելական եկեղեցու Բրազիլիայի թեմը կազմավորվել է 1983-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով։ Առաջնորդանիստը Սան Պաուլոյի Ս. Գևորգ եկեղեցին է։ Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակությունը բաժանվել Է երեք առանձին (Արգենտինայի, Ուրուգվայի, Բրազիլիայի) թիմերի։ Բրազիլիայում առաջին հայկական եկեղեցին Ս. Հովհաննես Մկրտիչը, կառուցվել Է 1935-ին, Օզասկոյում։ Բրազիլիայի թեմի առաջնորդանիստ Ս. Գևորգ եկեղեցին կառուցվել է 1938-ին, վերակառուցվել 1948-ին։ 1928-ից Ս. Գևորգ եկեղեցուն կից գործում է թեմին պատկանող միակ հայկական ամենօրյա դպրոցը, որը 1931-ին կոչվել է  Դուրյան ազգային վարժարան։ Լույս է տեսնում թեմի «Սիփան» պաշտոնաթերթը։

1934-ին Սերոբ Խըռլակյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Բրազիլիայի հայ կաթոլիկների միությունը։ Ներկայումս Սան Պաուլոյում գործում է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը միավորում է բրագիլահայ կաթոլիկ համայնքր։ Հրատարակում է «Մեսենջեր» պարբերականը (պորտուգալերեն)։

ԴՊՐՈՑ 
 

Բրազիլիայում, կրթության մասին օրենքի համաձայն, ազգային փոքրամասնությունների դպրոցներում տվյալ ժողովրդի պատմությունից և մայրենի լեզվից բացի դասավանդվում են նաև երկրի պետական ուսումնական ծրագրերով նախատեսված առարկաներ։ 

Համայնքի ձևավորումից ի վեր գործել են մեկօրյա դպրոցներ: Գործում են նաև երկու փոքր դպրոցներ (մոտ 100 աշակերտով): Կիրակնօրյա դպրոցներ ունի նաև հայ ավետարանական համայնքը։

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔ

Բրազիլահայ գաղութի առաջին հասարակական կազմակերպությունները երևան են եկել 1920-ական թթ.։ 1927-ին հիմնվել Է Հայ գաղութային միությունը Վահրամ Քեոթենեճյանի նախագահությամբ։ 

Ներկայումս (2003) բրազիլահայ համայնքի ազգային կյանքը կազմակերպող գլխավոր մարմինը Կենտրոնական վարչական խորհուրդն Է։ Գործում են ՀՀԴ Հայկական ակումբը, Արմենիա երիտասարդական միությունը, ՀՕՄ-ի, ՀՄՄ-ի, ՀՄԸՄ-ի, ՀԲԸՄ-ի, Սան Պաուլոյի մասնաճյուղերը, Հայ երիտասարդական ընկերակցությունը իր մարզադաշտերով և մարզական խմբերով,  Բրազիլիահայ մշակութային միությունը և Բրազիլիա-Արմենիա ընկերակցությունը, Հայ դատի հանձնախումբը, Մարաշի և Հաճընի հայրենակցական միությունները: 1994-ից Սան Պաուլոյում գործում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի բրազիլական մասնաճյուղը, 1920-ական թվականներից՝ Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՀԴ) Բրազիլիայի տեղական կազմակերպությունը իր «Դրո» կոմիտեով, Հայկական ակումբը, Հայկական բարեգործական ընդհանուր միության(ՀԲԸՄ) Սան Պաուլոյի մասնաճյուղը:

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Բրազիլիայում որոշակի հետաքրքրություն է ցուցաբերվում հայագիտության նկատմամբ։ Պրոֆեսոր Եսայի Դոագյանի ջանքերով պորտուզալերեն 6 հատորով լույս են ընծայվել Հայոց ցեղասպանության մասին նյութեր և ուսումնասիրություններ։ Հայր Եզնիկ Վարդանյանի «Հայերը Բրազիլիայում» գիրքր (1962) տեղեկություններ է պարունակում համայնքի ճանաչված անձանց մասին։ Հայկական թեմաներով պորտուգալերեն հրատարակություններից հիշատակելի են Ժան-Պիեռ Ալեմի «Հայաստան» (1961), «Հայկական հարցի մեմորանդում» (1967), Ա. Արծրունու «Հայ ժողովրդի պատմություն» (1976), Ա. Խանիզեճյանի «Հայ առաքելական եկեղեցին» (1980), Ա. Սափսզյանի «Հայոց պատմություն» (1988), «Հայ զրականություն» (1994), «Թալեաթ փաշայի դատավարությունը» (1994) աշխատությունները։ Հայ համայնքից անկախ Բրազիլիայում պորտուգալերեն հրատարակվել են նաև Անրի Վեռնոյի «Մայրիկ» և Մայքլ Առլենի «Ճանապարհ դեպի Արարատ» գրքերը։

ՄՇԱԿՈՒՅԹ

Բրազիլահայերի մշակութային կյանքը սկսել է ձևավորվել 1930-ական թթ.: Ստեղծվել են «Արմենիա», «Գուսան» երգչախմբերը, ինչպես նաև պարախմբեր ու թատերախմբեր։ Ներկայումս գործում են «Սայաթ-Նովա», «էրեբունի» երգչախմբերը, կազմակերպվում են թատերական ներկայացումներ: Մշակութային զործիչներից հայտնի են կինոդերասաններ Արաքսի (Ալիս) Բալաբանյանը, Ստեփան Ներսիսյանը, դաշնակահար Պարոնիկ Դարբինյանը, օպերային երզչուհի Հիլդա Կայծակյանը, երաժիշտներ Սիրվարդ Ավետիսյան-Մոմջյանը, Ասատուր Դյուլհաջյանր և ուրիշներ։

Բրազիլիայում տարբեր տարիների լույս են տեսել շուրջ 15 անուն հայերեն պարբերականներ: Ներկայումս (2003) լույս են տեսնում «Իրիս» («Ծիածան»), «Մասիս», «Լրատու» (հայերեն, պորտուգալերեն) պարբերականները։ 1995-ից սկսել է վերահրատարակվել բրազիլահայ թեմի «Սիփան» երկամսյա պաշտոնաթերթր (հայերեն, պորտուգալերեն)։

Արամ Սարգսյան, Մարգարիտ Բաղդասարյան
Գրականության ցանկ՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան

 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am