Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Լիբանանի Հովարդ Կարագյոզյան հաստատություն

 

ԼԻԲԱՆԱՆԻ ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ

  Հովարդ Կարագյոզյան հաստատությունը՝ Հաուըրտ Գարակյոզյան հիշատակի հիմնարկը, Լիբանանում գործում է 1941-ից: 2001-ին տարեկան բյուջեն կազմել է 556 հզ. դոլար: Ունի շուրջ 50-հոգանոց անձնակազմ՝ բժիշկներ, բուժքույրեր, ընկերային ծառայողներ: Խնդիրն է բարելավել մինչև 14 տարեկան հայ պատանիների ֆիզիկական, բարոյական ու հոգեկան վիճակը: Ունի ընկերա-բժշկական կենտրոն (7 դարմանատներով) Բուրջ Համուդի Նոր Մարաշ թաղամասում և մի մանկաբուժական դարմանատուն՝ Այնճարում: Լիբանանի հայկական դպրոցներում հետևում է աշակերտների առողջությանը, թերավարտ հայ երիտասարդների, կանանց և մայրերի համար կանոնավոր կազմակերպում լեզվի, կարի, նկարչության, ծաղկաշինության, մեքենագրության, առաջին օգնության և այլ դասընթացներ: Մասնակցել է Բեյրութի արվարձաններից Ֆանար և Ռաուդա թաղամասերում հայերի համար բնակարանների կառուցման աշխատանքներին (Տե´ս նաև` Լիբանանի հայ համայնքի հասարակական-քաղաքական կյանքը):

 
Սանջյան Ա. 

Աղբյուրը՝ <<Հայ Սփյուռք հանրագիտարան>>, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2003, էջ 310:


 

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am