Սեպտեմբերի 21-ին «Կառլ Մաքսի» անվան հրապարակում՝ Ժողովրդական արվեստի շրջանային տանը, տեղի ունեցավ մեծ համերգ՝ նվիրված Հայաստանի անկախության 25-րդ ամյակին: Հայաստանի անկախության 25 ամյակի տոնին նվիրված միջոցառուները համախմբեց աշխարհի տարբեր անկյուններում ապրող միլիոնավոր հայերի: Բացառություն չէր նաև Սփյուռքի ամենամեծ օջախներից Դոնի Ռոստովը:

 Անկախության օրվա տոնակատարության մեկնարկը տրվեց Հայ առաքելական եկեղեցու քահանաների աղոթքով, որից հետո Օրենսդիր ժողովի՝ Ռոստովի մարզի պատգամավոր, Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գործընկեր «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» շրջանային հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Հարություն Սուրմալյանը տոնի կապակցությամբ շնորհավորեց բոլոր ներկաներին. «Հարգելի՛ բարեկամներ, ցանկանում եմ ձեզ շնորհավորել այս գեղեցիկ օրվա առթիվ: Մաղթում եմ, որ մեր երկիրը մնա այսպես հզոր և բարգավաճ: Հայ ժողովուրդը աշխատասեր է, արժանի է բոլոր բարիքներին: Մենք պետք է միշտ հիշենք մեր պատմական արմատների մասին՝ պահպանելով մեր էթնիկ ինքնությունը, սեր փոխանցենք մեր երկրին և սովորույթները՝ մեր երեխաներին»: 

 Հարավային դաշնային շրջանում ՀՀ հյուպատոս  Վարդան Ասոյանը նշեց. «Հայաստանը բազմաթիվ խնդիրների և ցնցումների միջով է անցել: Այժմ երկիրն ակտիվորեն զարգանում է բոլոր ուղղություններով: Սիրելի՛ բարեկամներ, շնորհավորում եմ ձեզ նշանակալի օրվա կապակցությամբ»:

 

 

  Քաղաքապետի՝ Սերգեյ Գորբանի անունից շնորհավորանքներով հանդես  եկավ Վիկտոր Բերեժնոյը: 

 

 

 Օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի երկակի չեմպիոն, Ռոստովի մարզի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, Օրենսդիր ժողովի պատգամավոր Վարդերես Սամուրգաշևը իր հերթին իր գոհունակության և շնորհավորանքի խոսքերն  ուղղեց ներկաներին. «Ընկերնե՛ր, Հայաստանն արդեն 25 տարի է՝ անկախ պետություն է: Շատ հպարտ եմ, որ տարբեր բնույթի մրցումներում հենց մեր մարզիկներն են զբաղեցնում մրցանակային տեղեր: Հենց Արթուր Ալեքսանյանն է նվաճել առաջին ոսկե մեդալը Հայաստանի համար Ռիոյում կայացած օլիմպիական խաղերին, որտեղ հանդիսավորությամբ ամբողջ աշխարհի առջև հնչեց անկախ երկրի օրհներգը»: 

 

 

 Նշենք, որ միջոցառմանը ներկա էին նաև Մյասնիկովի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Կիլաֆյանը, Ռոստովի մարզի Օրենսդիր ժողովի կոմիտեի՝ կանոնակարգի գծով նախագահ Նիկոլայ Շևչենկոն: Տոնի շրջանակներում Ռոստովի բնակիչները պարգևատրվել են պատվոգրերով, Հայաստանի մշակույթի և ավանդույթների պահպանման համար մեդալներով: 

 

 

 Միջոցառմանը մասնակցեցել են նաև Դոնի 16 ազգային համայնքների նախագահներ, ինչպես նաև Ռոստովի շրջանային ադրբեջանական ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Վագիֆ Մուստաթաևը, ևս ներկա է գտնվել և շնորհավորել հայ ժողովրդին: 

 

 

 Այնուհետև միջոցառման պաշտոնական մասին հետևել է տոնական համերգ: Մասնակցել են բազմաթիվ վոկալային և պարային խմբեր՝ Ռոստովի մարզային ֆիլհարմոնիայի «Դոն» ռուսական ժողովրդական գործիքների նվագախումբը՝ Գրիգոր Խուրդոյանի գլխավորությամբ, Դոնի հայերի «Անի» համույթը՝ Գրիգորի Խաթլամաջյանի ղեկավարությամբ, Ալեքսան Սաղաթելյանի դուդուկի և կլարնետի խումբը, Արմեն Երիցյանի ղեկավարած «Բառակուդա» պրոդյուսերական կենտրոնը, «Ախթամար» մանկական պարային համույթը, Սոնիա Քալաֆյանի «Հույսի աստղ» երգի և պարի համույթը, «Արևիկ» էստրադային համույթի ավագ և կրտսեր կազմերը՝ Արմինե Սագերտյանցի ղեկավարությամբ:  Միջոցառմանը մասնակցել են նաև աճպարարներ Վարդան Ամիրյանը և նրա կինը՝ Արևիկ Հարությունյանը: 

 

 

 Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարելիցի տոնակատարությունը ավարտվել է 2010 թ. Եվրոտեսիլին Հայաստանի մասնակից Եվա Ռիվասի «Հայաստան» երգով:

 Հավելենք, որ լայնածավալ միջոցառումը կազմակերպել է «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» ՌՄՀԿ-ն՝ անձամբ նրա ղեկավար Հարություն Սուրմալյանը: