Սեպտեմբերի 21-ին «Կառլ Մաքսի» անվան հրապարակում՝ Ժողովրդական արվեստի շրջանային տանը, տեղի ունեցավ մեծ համերգ՝ նվիրված Հայաստանի անկախության 25-րդ ամյակին: Հայաստանի անկախության 25 ամյակի տոնին նվիրված միջոցառուները համախմբեց աշխարհի տարբեր անկյուններում ապրող միլիոնավոր հայերի: Բացառություն չէր նաև Սփյուռքի ամենամեծ օջախներից Դոնի Ռոստովը:
Անկախության օրվա տոնակատարության մեկնարկը տրվեց Հայ առաքելական եկեղեցու քահանաների աղոթքով, որից հետո Օրենսդիր ժողովի՝ Ռոստովի մարզի պատգամավոր, Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գործընկեր «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» շրջանային հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Հարություն Սուրմալյանը տոնի կապակցությամբ շնորհավորեց բոլոր ներկաներին. «Հարգելի՛ բարեկամներ, ցանկանում եմ ձեզ շնորհավորել այս գեղեցիկ օրվա առթիվ: Մաղթում եմ, որ մեր երկիրը մնա այսպես հզոր և բարգավաճ: Հայ ժողովուրդը աշխատասեր է, արժանի է բոլոր բարիքներին: Մենք պետք է միշտ հիշենք մեր պատմական արմատների մասին՝ պահպանելով մեր էթնիկ ինքնությունը, սեր փոխանցենք մեր երկրին և սովորույթները՝ մեր երեխաներին»:
Հարավային դաշնային շրջանում ՀՀ հյուպատոս Վարդան Ասոյանը նշեց. «Հայաստանը բազմաթիվ խնդիրների և ցնցումների միջով է անցել: Այժմ երկիրն ակտիվորեն զարգանում է բոլոր ուղղություններով: Սիրելի՛ բարեկամներ, շնորհավորում եմ ձեզ նշանակալի օրվա կապակցությամբ»:
Քաղաքապետի՝ Սերգեյ Գորբանի անունից շնորհավորանքներով հանդես եկավ Վիկտոր Բերեժնոյը:
Վերադառնալ
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am