Ս.թ. հունվարի 21-23-ը Օքսֆորդի համալսարանի արևելագիտության բաժնի նախաձեռնությամբ և «Գալուստ Գյուլբենկյան» կենտրոնի օժանդակությամբ իրականացավ «Արևմտահայերենը 21-րդ դարում» եռօրյա համաժողովըՀամաժողովին մասնակցեցին արևմտահայերենի պահպանման և լեզվի խնդիրներով մտահոգ գրողներ, գրական, կրթական, հասարակական գործիչներ, նշանավոր համալսարանների հայագիտական ամբիոնների դասախոսներ, հրատարակիչներ և արևմտահայերեն մամուլի ներկայացուցիչներ:

2010 թ. փետրվարին ժամանակակից հայերենի երկու ճյուղերից մեկը՝ արևմտահայերենը, ընդգրկված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի վտանգված լեզուների ցանկում՝ ստանալով «հաստատապես վտանգված» կարգավիճակը:

Համաժողովին քննարկեցին արևմտահայերենը ավելի լայն ծրագրերով պահպանելու, ժամանակակից կապի միջոցներ օգտագործելու և Սփյուռքի նոր սերնդի մեջ արևմտահայերեն տարածելու հնարավորություններին վերաբերող հարցեր: 

Համաժողովի համակազմակերպիչ, Օքսֆորդի համալսարանի դասախոս Հրաչ Չիլինկիրյանը նշեց, որ սա առաջին անգամն է, երբ Եվրոպայի նշանավոր ու հնագույն համալսարաններից մեկում կազմակերպվել է արևմտահայերենին նվիրված համաժողով, որի ընթացքում բոլոր զեկույցներն ու քննարկումները կատարվել են արևմտահայերենով:

Ըստ կազմակերպիչների արևմտահայերենի պահպանմանը նվիրված համաժողովները շարունակական պետք է լինեն: 

 

Աղբյուրը՝  Ասպարեզ թերթ