Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ և Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի նախկին սաների միության կազմակերպմամբ ս.թ. հոկտեմբերի 28-ին Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանի «Ֆարաճյան» սրահում տեղի ունեցավ «Դանիել Վարուժան. Ցեղին հանճարը» վերնագրով դասախոսական երեկո: Օրվա պատգամախոս հայր Անտոն Ծ. վրդ. Ադամյանը մանրամասն անդրադարձավ բանաստեղծի կյանքի և ստեղծագործությունների քննությանը՝ Դ. Վարուժանին որակելով որպես հայկական և համահայկական արժէք ունեցող բանաստեղծ: Երեկոյի ընթացքում հնչեցին բանաստեղծի լավագույն գործերը՝ «Հացին երգը», «Ցեղին սիրտը», «Սարսուռներ» եւ «Հեթանոս Երգեր»:
|