Նորություններ
Տպել

 

Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-ների գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպման աջակցության նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի բազայի վրա 2014 թ. կազմակերպում է «Սփյուռք» ամառային դպրոց, որի շրջանակում հուլիս 21-ին ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտում մեկնարկեց Սփյուռքի լրագրողների դասընթացը: Այն կտևի մինչև օգոստոսի 2-ը: Ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասընթացի բացման պաշտոնական արարողությունից հետո, ներկայացնելով ծրագիրը, ծանուցման խոսքով հանդես եկան Օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետի հանրակրթական առարկաների ամբիոնի վարիչ Կամո Աթայանը և ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվական-վերլուծական բաժնի պետ Նվեր Նալբանդյան: Ծրագրի առաջին դասախոսությունը «Հայագիտության արդի մարտահրավերները համացանցում» առարկայի շրջանակում կարդաց  ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը: Ավարտին ծրագրի մասնակիցները ծանոթացան Ինստիտուտի աշխատանքներին:

Սփյուռքի լրագրողների դպրոցում կվերապատրաստվեն Սփյուռքի ինչպես հայկական ԶԼՄ-ներում աշխատող, այնպես էլ համայնքների կողմից երաշխավորված լրագրողներ, ովքեր պատրաստվում են աշխատել տվյալ համայնքի ԶԼՄ-ում: Ծրագիրը կիրականացվի «Հայ-թուրքական հարաբերություններն արդի փուլում», «Հայ-ադրբեջանական հարաբերություններ» և «Ցեղասպանագիտություն» թեմատիկ խմբերում: Դասընթացներին Սփյուռքի լրագրողները հնարավորություն կունենան տեսական և գործնական գիտելիքներ ստանալ Հայաստանի  և Սփյուռքի ճանաչված և բազմափորձ լրագրողներից, պետական-հասարակական գործիչներից,  ծանոթանալ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական հիմնախնդիրներին, ներկա լինել համահայկական նշանակության խնդիրներին նվիրված դասախոսությունների:

 


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am