Հայկական բարեգործական ընդհանուր միության Անդրանիկ սկաուտական (Լիբանանում Հայ երիտասարդաց ընկերակցությունը պետության և ոչ հայ հասարակության կողմից ճանաչված է <<Անդրանիկ>> անունով) ճամբարը այս տարի ևս տեղի կունենա Հայաստանի Լոռու մարզի Լերմոնտով գյուղի մոտակայքում գտնվող ՀԲԸՄ-ի Անդրանիկ բանակավայրում: ՀԲԸՄ Հայ երիտասարդաց ընկերակցության Լիբանանի սկաուտական շարժման թվով 45 սկաուտներին միացել են ՀԵԸ-ի Դամասկոսի, Հալեպի և Քամիշլիի շրջաններից սկաուտները, որոնք ս.թ. հուլիս 9-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության «Դեմիրճյան» կենտրոնից ուղղվեցին դեպի օդանավակայան, որտեղից երեկոյան մեկնեցին՝ մասնակցելու ՀԲԸՄ Անդրանիկ սկաուտական 7-րդ ճամբարին, որը կտևի երկու շաբաթ: Ժամանելով հայրենիք՝ սկաուտներին դիմավորեց ՀԵԸ-ի Լիբանանի մասնաճյուղի տնօրեն Գեորգ Սանթուրյանը: Ճամբարի շրջանակներում կիրականացվեն զանազան ծրագրեր, այցելություններ հայրենի երկրի տեսարժան վայրեր ու կենտրոններ:
|