Սույն թվականի հուլիսի 7-ին հայոց լեզվի արագացված դասընթացով մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցը, որ կիրականացվի Երևանի պետական համալսարանի հետ համատեղ: «Սփյուռք» ամառային դպրոցի հայոց լեզվի արագացված դասընթացի մասնակցության իրավունք ստացել են 110 սփյուռքահայ աշխարհի 15 երկրից: Դասընթացի խմբերը ձևավորված են մասնակիցների լեզվական գիտելիքների մակարդակին համապատասխան: |