Հանրագիտարան >> Սփյուռքի հանրագիտարան >> Կոստանդնուպոլսի հայ համայնքը

 Կոստանդնուպոլիսը Բյուզանդական շրջանումԿոստանդնուպոլսի (Կ. Պոլիս, 1923-ից` Ստամբուլ) հայ գաղութի պատմությունը սկիզբ Է առնում Բյուգանդական կայսրության կազմավորման շրջանից (IV դ.)։ Կ. Պոլսում բնակություն հաստատած առաջին հայերը եղել են զինվորականներ, վաճառականներ, ճարտարապետներ, ուսումնառության եկած երիտասարդներ։ 572-ին Կ. Պոլսում ստեղծվել Է հայոց առանձին կրոնական համայնք։ IX-XI դդ.. երբ Բյուզանդիայի գահին տիրել են հայագգի կայսրերը [Մակեդոնական (Հայկական) դինաստիա], հայերի թիվը ստվարացել Է։ 1453-ին թուրքերից պաշարված Կ. Պոլսում հույների կողքին մարտնչել են նաև բազմաթիվ հայեր։

1461-ին Կ. Պոլսում հայոց պատրիարքության հաստատումից հետո ագգայինՀայկական ընտանիք Կոստանդնուպոլսում կյանքն ավելի կազմակերպված Է դարձել։ Երկրի ներքին գավառներից Կ. Պոլիս են տեղափոխվել բազմաթիվ հայ վարպետներ իրենց ընտանիքներով, որոնք զգալի ներդրում են ունեցել ավերված քաղաքի վերականգնման գործում։ 1478-ին Կ. Պոլսում եղել Է 1000 տուն հայ։ Հետագա դարերին հայերի թիվը բազմապատկվել Է Սեբաստիայից, Կեսարիայից, Ակնից, Կիլիկիայից, Արևելյան Հայաստանից և Պարսկաստանից եկածների հաշվին։ XIX դ. սկզբին Կ. Պոլսում բնակվել Է 150 հզ., 1880-ական թթ. 250 հզ. հայ։ 1880-ական թթ., Աբդուլ Համիդ II սուլթանի օրոք, արգելվել Է հայերի մուտքը Կ. Պոլիս, իսկ 1895-1896-ին կազմակերպվել են հայերի զանգվածային կոտորածներ (զոհվել Է շուրջ 16 հզ. հայ)։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին (1914) Կ. Պոլսում բնակվել Է ավելի քան 160 հզ. հայ։ Նրանց մի մասը, այդ թվում արևմտահայ մտավորականության հիմնական մասը շուրջ 800 մարդ, դարձել Է Մեծ եղեռնի զոհ։

Փերայի Մխիթարյան դպրոցը, ԿոստանդնուպոլիսՀամայնքի հասարակական կյանքը կազմակերպել են ազգային, մշակութային (XIX դ. վերջին - XX դ. սկզբին գործել են 350 մշակութային ընկերություններ), բարեգործական միություններն ու ընկերությունները՝ Համազգյաց, Ուսումնական, Բարեգործական, Ասիական, Արարատյան, Կիլիկյան, Դպրոցասիրաց-Արևելյան (1880-ից՝ Միացյալ ընկերություն հայոց), Ազգանվեր հայուհյաց, Դպրոցասեր տիկնանց ընկերություններ, Իզմիրյան մրցանակի հանձնախումբ, Սանասարյան խնամակալություն, թատերասերների, երաժշտասերների, գրասերների, մարմնամարզական միություններ և այլն։ XIX դ. վերջին - XX դ. սկզբին Կ. Պոլսում գործել են նաև հայ ազգային կուսակցություններ։

1844-ին ստեղծվել Է Կ. Պոլսի հայերի ներքին զործերր կարգավորող մարմին՝ Ագգային ժողով, 1847-ին Ազգային հոգևոր և գերագույն ժողովները։

Կ. Պոլսում եկեղեցիներին կից գործել են տարրական դպրոցներ։ ԱռաջինՓերայի Թոքաթլյան հյուրանոցը, Կոստանդնուպոլիս կանոնավոր դպրոցը, որտեղ պատրաստվում էին ուսյալ եկեղեցականներ, հիմնվել է 1715-ին։ XIX դ. վերջին Կ. Պոլսում գործել են շուրջ 40 թաղային և 50 մասնավոր դպրոցներ։ 1914-ին Կ. Պոլսում եղել է 64 հայկական դպրոց շուրջ 25 հզ. աշակերտներով։ Կ. Պոլսում է ձևավորվել ու գարգացել արևմտահայ մանկավարժությունը (Հ. Հինդլյան, Ռ. Պերպերյան, Հ. Ասատուր և ուրիշներ)։ Կ. Պոլիսը հայ տպագրության խոշոր կենտրոններից էր։ Մինչև XIX դ. 2-րդ կեսը տպագրված հայերեն գրքերի և տպարանների (30) թվով Կ. Պոլիսն առաջինն էր հայ իրականության մեջ։ Առաջին հայկական տպարանը հիմնվել է 1567-ին Աբգար Աբգար ԹոխաթեցիԹոխաթեցու կողմից։ Տարբեր տարիների տպարաններ են հիմնել նաև Երեմիա Չելեպի Քյոմուրճյանը, Գրիգոր Մարզվանեցին, Աստվածատուր Կոստանդնուպոլսեցին, Պողոս Արապյանը, Հովհաննես Մյուհենտիսյանը (որի տպարանն ամենակատարյալն էր ողջ Մերձավոր Արևելքում), Ճանիկ Արամյանը (ստեղծած տպագրական տառերը հայտնի են արամյան անունով և օգտագործվում են ցայսօր)։ Առաջին պարբերականը «Լրո գիրը», լույս է տեսել 1832-ին։

Ներկայումս (2003) Կ. Պոլսում բնակվում է շուրջ 70 հզ. հայ։ Գործում է 35 եկեղեցի (մինչև 1915-ը՝ 47), որոնց շուրջ ստեղծվել են թաղային խորհուրդներ, հոգաբարձություններ, խնամակալություններ, վարժարաններ։

Շիշլիի հայկական գերեզմանատանն են թաղված Գ. Սրվանձտյանը, Մ. արք.<<Ակոս>> շաբաթաթերթ Օրմանյանը Գարագաշները, Հ. Թունչը, Պալըգլիի գերեզմանատանը՝ Մ. Մեծարենցը և ուրիշներ։

Հրատարակվում են «ժամանակ», «Մարմարա» օրաթերթերը, «Ակոս» շաբաթաթերթը, պատրիարքարանի «Լրաբեր» տեղեկատուն, «Շողակաթ» պատմաբանասիրական հանդեսը, «Սուրբ Փրկիչ» ազգային հիվանդանոցի համանուն ամսագիրը։ Գործում է «Արաս» հրատարակչատունը (հիմնադիրներ՝ Էդուարդ և Փայլինե Թովմասյաններ, Մկրտիչ Մարկոսյան)։

<<Մարմարա>> օրաթերթՊոլսահայ ստեղծագործ մտավորականության ժամանակակից ներկայացուցիչներից են բանաստեղծներ Զահրատը, Զարեհ Խրախունին, Վարդ Շիկահերը, Իգնա Սարըասլանը, արձակագիր, հրապարակախոս Ռոպեր Հատտեճյանը, թատերագիր Արման Վարդանյանը, դաշնակահար Սայաթ Զամանը, նկարիչներ Մառլեն Թեքիրդաղլյանը, էրոլ Սարաֆյանը, Քրիստին Սալերը, Հիլտա Ջիվանյանը, Հակոբ էգոյանը, Քերո Անթոյանը, գծանկարիչ Պերճ Թորոսերը, բառարանագիր և հանրագիտակ Փարս Թուղլաճին (Բարսեղ Թուղլաճյան) և ուրիշներ։

 

Աղբյուրը՝ «Հայ սփյուռք» հանրագիտարան, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան 2003, էջ 180-181:

 

Տե՛ս ավելին՝ 

Խառատյան Ա., Կոստանդնուպոլսի հայ գաղթօջախը (15-17-րդ դարեր), Երևան, 2007:

ՀՀ, ք. Երևան,
Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք,
5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.historyofarmenia.am